Հիքմեթ Հաջիև. «Փաշինյանն իր հայտարարություններով խախտում է բանակցությունների ձևաչափն ու էությունը»

irevanaz.com

Փաշինյանն իր սադրիչ հայտարարություններով խախտում է բանակցությունների ձևաչափն ու էությունը:
Այս մասին ասել է Ադրբեջանի նախագահի օգնական, նախագահի աշխատակազմի արտաքին քաղաքականության բաժնի ղեկավար Հիքմեթ Հաջիևը՝ մեկնաբանելով Հայաստանի վարչապետի հայտարարությունը: 
Հիքմեթ Հաջիևը նշել է, որ 2019 թվականի հոկտեմբերին  ԱՊՆ անդամ երկրների ղեկավարների Աշխաբադում կայացած գագաթնաժողովում նախագահ Իլհամ Ալիևը մերկացրել է Հայաստանի վարած Ֆաշիստամետ քաղաքականությունը: Գագաթնաժողովում Փաշինյանը հիստերիկ կերպով փորձեց պաշտպանել ֆաշիստ Գարեգին Նժդեհին՝ իրեն դնելով անհարմար վիճակի մեջ:   
Այնուհետև 2020 թվականի փետրվարին Մյունխենի անվտանգության համաժողովում Փաշինյանը լիովին ջախջախվեց Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի կողմից և կրկին խայտառակ եղավ Հայաստանի, աշխարհի հայության և միջազգային հանրության աչքերի առաջ:
Հետո Փաշինյանը փորձեց հերոսի կերպարով ներկայացնել իր պապին՝ ով Նժդեհի նման ֆաշիստ է եղել: 
Ակնհայտ է, որ կորոնավիրուսի դեմ նրա պայքարը դատապարտված է ձախողման: Շփոթության մեջ ընկած Փաշինյանը հանդես է գալիս ներքին լսարանի համար նախատեսված սադրիչ և հակասական հայտարարություններով: 
Իրավիճակի սրման ողջ պատասխանատվությունն ընկնում է անձամբ Փաշինյանի վրա:



Читайте также

Оставить комментарий