ՍԵՐԳԵՅ ԼԱՎՐՈՎ. ՄԵՆՔ ԼՍԵԼ ԵՆՔ ՀԱՅԿԱԿԱՆ ԿՈՂՄԻ ՊԱՏՐԱՍՏԱԿԱՄՈՒԹՅՈՒՆԸ՝ ԲԱՆԱԿՑԵԼ ԱՅՍ ԹԵՄԱՅՈՎ

«Դուք նշեցիք հարաբերությունների կարգավորման, խաղաղության պայմանագրի, ապագա պայմանագրի դրույթների մասին, որոնք փոխանցել եք (Հայաստանին)։ Ի դեպ, մենք լսել ենք հայկական կողմի՝ վարչապետ Փաշինյանի պատրաստակամությունը՝ բանակցել այս թեմայով։ Այստեղ նույնպես պատրաստ ենք օգնություն ցուցաբերել՝ Ադրբեջանի և Հայաստանի համաձայնությամբ»,- ասել է Լավրովը:
Ռուսաստանի արտգործնախարարը հավելել է նաև հաղորդակցությունների բացման հարցով եռակողմ աշխատանքային խմբի աշխատանքներում «որոշակի առաջընթացի» մասին։