ԷԼՆՈՒՐ ՄԱՄԵԴՈՎԸ ՀԵՌԱԽՈՍԱԶՐՈՒՅՑ Է ՈՒՆԵՑԵԼ ԱՄՆ ՊԵՏՔԱՐՏՈՒՂԱՐԻ՝ ԵՎՐՈՊԱՅԻ ԵՎ ԵՎՐԱՍԻԱՅԻ ՀԱՐՑԵՐՈՎ ՕԳՆԱԿԱՆԻ ՏԵՂԱԿԱԼԻ ՀԵՏ

Մայիսի 14-ին Ադրբեջանի արտաքին գործերի փոխնախարար Էլնուր Մամեդովը հեռախոսազրույց է ունեցել Ամերիկայի Միացյալ Նահանգների պետական քարտուղարի՝ Եվրոպայի և Եվրասիայի հարցերով օգնականի տեղակալ Էրիկա Օլսոնի հետ։ Այս մասին հայտնել է Ադրբեջանի ԱԳ նախարարությունը։
Հեռախոսազրույցի ընթացքում քննարկվել են Ադրբեջանի և ԱՄՆ-ի երկկողմ հարաբերությունները, իրավիճակը տարածաշրջանում, Ադրբեջանի և Հայաստանի միջև հարաբերությունների կարգավորմանն ուղղված քայլերը։
Փոխնախարար Էլնուր Մամեդովն ասել է, որ Ադրբեջանը շահագրգռված է գործընթացի հաջող ելքով՝ որպես այն կողմ, որը հանդիսանում է հարաբերությունների կարգավորման գլխավոր նախաձեռնողը, այդ թվում՝ ապագա խաղաղության համաձայնագրի ստորագրումը։
«Հայաստանի ջանքերը՝ խոչընդոտելու խաղաղության գործընթացը, ներառյալ վերջին ռազմական սադրանքները, որոնք հանգեցրել են սահմանամերձ շրջանում զոհերի, նպատակ ունեն խաթարել միջազգային բանակցային ջանքերը», - նշել է Էլնուր Մամեդովը։
Էրիկա Օլսոնն իր հերթին նշել է «տարածաշրջանում խաղաղության ու կայունության հաստատման կարևորությունը, ինչի համար անհրաժեշտ է խաղաղության պայմանագիր կնքել»։ Նա նշել է, որ «ամերիկյան կողմը միշտ պատրաստ է աջակցելու Ադրբեջանի և Հայաստանի միջև երկկողմանի բանակցություններին»։


Читайте также

Оставить комментарий