ՋԵՅՀՈՒՆ ԲԱՅՐԱՄՈՎ. ՀԱՅԱՍՏԱՆԸ ՉԻ ՊԱՏԱՍԽԱՆԵԼ ԽԱՂԱՂՈՒԹՅԱՆ ՊԱՅՄԱՆԱԳՐԻ ՏԵՔՍՏԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ԱԴՐԲԵՋԱՆԻ ՎԵՐՋԻՆ ԱՌԱՋԱՐԿՆԵՐԻՆ

Ադրբեջանի արտգործնախարար Ջեյհուն Բայրամովն ընդունել է՝ ԱՄՆ պետքարտուղարի Եվրոպայի և Եվրասիայի հարցերով օգնականի տեղակալ Էրիկա Օլսոնին։
Այս մասին հայտնել են Ադրբեջանի ԱԳՆ մամուլի ծառայությունից։
Հանդիպման ընթացքում քննարկվել են՝ Ադրբեջանի և ԱՄՆ-ի միջև երկկողմ հարաբերությունները, տարածաշրջանում տիրող իրավիճակը, Ադրբեջանի և Հայաստանի միջև հարաբերությունների կարգավորմանն ուղղված քայլերը։
Նախարար Ջ.Բայրամովն ասել է, որ հետկոնֆլիկտային փուլում Ադրբեջանը՝ որպես Հայաստանի հետ հարաբերությունների կարգավորման, այդ թվում՝ ապագա խաղաղության համաձայնագրի ստորագրման հիմնական նախաձեռնությունը առաջ քաշած կողմ, շահագրգռված է գործընթացի հաջող ավարտով։ Հակառակ կողմի ուշադրությանն է ներկայացվել՝ այս ուղղություններով գործընթացը խոչընդոտելու Հայաստանի ջանքերը, խաղաղ համաձայնագրի տեքստի վերաբերյալ Ադրբեջանի վերջին առաջարկներին հայկական կողմից 6 շաբաթվա ընթացքում պատասխանի բացակայությունը, ինչպես նաև Հայաստանի մի շարք սադրիչ հայտարարություններն ու գործողությունները: Միևնույն ժամանակ, ադրբեջանցի նախարարը նշել է, որ չնայած վստահության ամրապնդման այնպիսի միջոցառումներին, ինչպիսին է՝ մոլորված և Ադրբեջանի տարածք անցած նրա զինծառայողներին կարճ ժամանակում Հայաստանին հանձնելը, Հայաստանում ադրբեջանցի զինվորականների նկատմամբ վերջին բռնությունները հանդիսանում են նրա կողմից քայքայիչ գործունեության օրինակ: Ընդգծվել է տարածաշրջանում կայուն խաղաղության և անվտանգության ապահովման նպատակով կողմերի միջև ձեռք բերված պայմանավորվածությունների իրականացման կարևորությունը։


Читайте также

Оставить комментарий