ՆԱԽԱԳԱՀ ԻԼՀԱՄ ԱԼՀԱՄ ԱԼԻԵՎ. ԲԱՔՈՒՆ ԵՎ ԵՐԵՎԱՆԸ ԽԱՂԱՂՈՒԹՅԱՆ ՊԱՅՄԱՆԱԳՐԻ ՀԻՄՆԱՐԱՐ ՍԿԶԲՈՒՆՔՆԵՐԻ ՇՈՒՐՋ ԿԱՐՈՂ ԵՆ ՀԱՄԱՁԱՅՆՈՒԹՅԱՆ ԳԱԼ ՄԻ ՔԱՆԻ ԱՄՍՎԱ ԸՆԹԱՑՔՈՒՄ

Այս մասին հայտարարել է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալհամ ԱԼիևը։
«Ներկայումս Ադրբեջանի և Հայաստանի միջև բանակցություններն ընթանում են երկկողմ հիմունքներով, և դա լավ արդյունք է բերում։ Կողմերը խաղաղության պայմանագիր չեն ստորագրել, բայց արդեն իրականացրել են սահմանազատում»,- նշել է նա։
«Բաքուն և Երևանը խաղաղության պայմանագրի հիմնարար սկզբունքների շուրջ կարող են համաձայնության գալ մի քանի ամսվա ընթացքում։
Որպես տարբերակ կարելի է համաձայնեցրած հիմնարար սկզբունքները նախաստորագրել, ապա աշխատել տեքստի վրա»,- նշել է Ադրբեջանի նախագահը։