ՍԱՀՄԱՆԱԶԱՏՄԱՆ ԿԱՆՈՆԱԿԱՐԳԻ ԱՌԿԱՅՈՒԹՅՈՒՆԸ ՄԵԾԱԳՈՒՅՆ ՀԱՂԹԱՆԱԿ Է ՀԱ՛Մ ՀԱՅԱՍՏԱՆԻ, ՀԱ՛Մ ԱԴՐԲԵՋԱՆԻ ՀԱՄԱՐ, ՍԱ ԱՌԱՋԻՆ ՄԻՋՊԵՏԱԿԱՆ ՓԱՍՏԱԹՈՒՂԹՆ Է ԵՐԿՈՒ ԵՐԿՐՆԵՐԻ ՄԻՋԵՎ. ԱԼԵՆ ՍԻՄՈՆՅԱՆ

Սահմանազատման կանոնակարգի առկայությունը մեծագույն հաղթանակ է, լրագրողներին ասաց Ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանը։
«Կարծում եմ, որ այդ թղթի առկայությունը մեծագույն հաղթանակ է հա՛մ Հայաստանի, հա՛մ Ադրբեջանի համար, սա առաջին միջպետական փաստաթուղթն է երկու երկրների միջև», - նշեց Սիմոնյանը։
Հայաստանի և Ադրբեջանի միջև պետական սահմանի սահմանազատման հանձնաժողովները նոյեմբերի 1-ին
փոխանակել էին սահմանազատման կանոնակարգի ուժի մեջ մտնելու համար անհրաժեշտ ներպետական ընթացակարգերի իրականացման մասին ծանուցումները։ Այն ուժի մեջ է մտել այդ օրվանից։
Ըստ ԱԺ նախագահի՝ դրա իրագործումը թե՛ Հայաստանի, թե՛ Ադրբեջանի անկախության և տարածքային ամբողջականության ամենակարևոր հիմնաքարերից մեկն է. - «Մենք առաջ ենք շարժվելու, լիահույս եմ, որ դրական ընթացք կունենանք»։
Թե որտեղից պետք է շարունակվի սահմանազատումը, Ալեն Սիմոնյանն ասաց՝ այս պահին քննարկումներ են գնում։


Читайте также

Оставить комментарий