ԻԼՀԱՄ ԱԼԻԵՎ. «ՄԵՆՔ ԼՐԻՎ ԱՌԱՎԵԼՈՒԹՅՈՒՆ ԵՆՔ ՁԵՌՔ ԲԵՐԵԼ ՇՓՄԱՆ ԳԾՈՒՄ և ԱՅՍՕՐ ԿԱՐՈՂ ԵՆՔ ԽՈՑԵԼ ՀԱԿԱՌԱԿՈՐԴԻ ՑԱՆԿԱՑԱԾ ԹԻՐԱԽ»

ԻԼՀԱՄ ԱԼԻԵՎ. «ՄԵՆՔ ԼՐԻՎ ԱՌԱՎԵԼՈՒԹՅՈՒՆ ԵՆՔ ՁԵՌՔ ԲԵՐԵԼ ՇՓՄԱՆ ԳԾՈՒՄ և ԱՅՍՕՐ ԿԱՐՈՂ ԵՆՔ ԽՈՑԵԼ ՀԱԿԱՌԱԿՈՐԴԻ ՑԱՆԿԱՑԱԾ ԹԻՐԱԽ»Այս տարվա ապրիլին Ադրբեջանը մեծ ռազմական հաղթանակ է տարել: Ապրիլյան մարտերը՝ մեր պատմության փառավոր էջն է: Ադրբեջանական բանակը օկուպանտներից ազատել է Աղդերեյի, Ֆիզուլիի, Ջեբրայիլի շրջանների մի մասը, այդ հողերում բարձրացրել է Ադրբեջանի դրոշը:
Այդ մասին՝ ուրբաթ օրը անցկացված՝ 2016 թ. 9 ամիսների սոցիալ-տնտեսական զարգացման արդյունքներին և առաջիկա խնդիրներին նվիրված Նախարարների կաբինետի նիստում հայտարարել է՝ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը:
«Ավելի քան 2 հազար հեկտար հող մաքրվել է օկուպանտներից, դրանից մի քանի անգամ ավելի մեծ տարածք անցել է մեր վերահսկողության տակ: Մենք լրիվ առավելություն ենք ձեռք բերել շփման գծում և այսօր կարող ենք խոցել հակառակորդի ցանկացած թիրախ», - ասել է Իլհամ Ալիևը:
Ադրբեջանի նախագահը մեկնաբանել է նաև ԱՄՆ պետքարտուղար Ջոն Քերրիի այն հայտարարությունը, որի համաձայն, իբր Ադրբեջանի և Հայաստանի ղեկավարները պատրաստ չեն Լեռնային Ղարաբաղի հակամարտության խաղաղ կարգավորմանը:  Իլհամ Ալիևը այն որակել է որպես Հայաստանին ցուցաբերվող աջակցություն:
«Այն ժամանակ, երբ Միացյալ Նահանգների, Ռուսաստանի և Ֆրանսիայի նախագահները բազմիցս պնդել են, որ ստատուս քվոն անընդունելի է, չի կարելի երկու կողմերին հավասարաչափ մեղադրել կոնֆլիկտը չլուծելու համար, դա Հայաստանի զավթողական քաղաքականության աջակցություն է», - նշել է Իլհամ Ալիևը:
Պետության ղեկավարը իր ելույթում հայտնել է, որ փակ դռների հետևում Բաքվի վրա ճնշում են գործադրում՝ ստիպելով համաձայնել ընդունել Լեռնային Ղարաբաղի անկախության ճանաչումը:
«Մենք շատ մանրամասներ չենք բացահայտում, քանի որ կան դիվանագիտական կանոններ: Արևմտյան զանգվածային լրատվամիջոցների և ոչ կառավարական կազմակերպությունների, ինչպես նաև մեզ մոտ գործող «հինգերորդ շարասյան» կողմից իրականացվող ճնշումների, հերյուրանքի, զրպարտությունների ու վիրավորանքների հիմնական նպատակն է՝  ստիպել մեզ ճանաչել Լեռնային Ղարաբաղի անկախությունը:
Ադրբեջանը երբեք համաձայնություն չի տա դրան: Լեռնային Ղարաբաղը մեր անբաժանելի պատմական հողն է և մենք կվերականգնեք մեր տարածքային ամբողջականությունը», - ասել է նախագահը:
Պետության ղեկավարը իր ելույթում անդրադարձել է  նաև Սեպտեմբերին Ադրբեջանում անցկացված  հանրաքվեին: Նա նշել է, որ հանրաքվեն անցկացվել է ժողովրդարվարական, արդարացի և լիովին թափանցիկ իրավիճակում։ Հանրաքվեի ընթացքին հետևել են ավելի քան հարյուր արտասահմանյան դիտորդներ։
«Ինձ ներկայացված վերջին տվյալների համաձայն՝ Կենտրոնական ընտրական հանձնաժողով է ընդունվել 20, կամ էլ քիչ ավել բողոք։ Մենք ունենք ավելի քան հինգ հազար ընտրատեղամասեր։  Ու եղել է ընդամենը 20 կամ հնարավոր է քիչ ավել բողոք։ Ինչի՞ մասին է խոսում դա։ Դա խոսում է այն մասին, որ մարդիկ, Ադրբեջանի ժողովուրդը աջակցում են հանրաքվեի արդյունքները։ Նրանց կամքը իր արտացոլումն է գտել հանրաքվեի արդյունքներում», - նշել է Իլհամ Ալիևը ու հավելել, որ միջազգային կառույցների ներկայացուցիչները, հատկապես Եվրոպայի Խորհրդի Խորհրդարանական վեհաժողովը շատ բարձր գնահատական են տվել հանրաքվեին։
Երկրի ղեկավարը տեղեկացրել է, որ չնայած այս տարի շարունակվող համաշխարհային ճգնաժամին,  նավթի գների կտրուկ անկմանը, Ադրբեջանի հանդեպ անհիմն ճնշմանը, իսկ որոշ դեպքերում սադրանքին՝ վերջին ինը ամիսների ընթացքում ադրբեջանական տնտեսությունը զարգացել է:
Ադրբեջանի տնտեսությունը աճել է 0,2 տոկոսով, արդյունաբերական արտադրությունը 3,6 գյուղատն-տեսության աճը կազմել է գրեթե 2,4 տոկոս:



Читайте также

Оставить комментарий