ԹՈՒՐՔԻԱՅԻ ՀԵՏ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՐԱԲԵՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԿԱՐԳԱՎՈՐՈՒՄԸ ԿԱԽՎԱԾ Է ԱԴՐԲԵՋԱՆԻ ՊԱՀԱՆՋՆԵՐԻ ԿԱՏԱՐՈՒՄԻՑ

Երևանի հետ հարաբերությունները կարգավորելու Անկարայի գործողությունները կապված են՝ Հայաստանի կողմից խաղաղության պայմանագրի ստորագրման Ադրբեջանի պայմանների կատարման հետ։
Այս մասին հայտարարել է Թուրքիայի նախագահի գլխավոր խորհրդական Չաղրը Էրհանը Ղարաբաղի համալսարանում՝ «Դեպի նոր աշխարհակարգ» թեմայով անցկացվող, ADA-ի 7-րդ քաղաքական ֆորումում:
Նա ընդգծել է, որ Անկարայի և Երևանի միջև հարաբերությունների կարգավորումը հնարավոր է այն դեպքում, եթե Հայաստանը ճանաչի Ադրբեջանի անկախությունը, տարածքային ամբողջականությունն ու ինքնիշխանությունը և ստորագրի խաղաղության պայմանագիրը։


Читайте также

Оставить комментарий


0