ՀԱՅԱՍՏԱՆՆ ԱՐԳԵԼԱՓԱԿՈՒՄ Է ՄԵՐ ՄՈՒՏՔԸ ԴԵՊԻ ՆԱԽՉԸՎԱՆ, ԻՐԱՆԻ ՀԵՏ ՊԱՅՄԱՆԱՎՈՐՎԵԼ ԵՆՔ ԿԱՌՈՒՑԵԼ ՇՐՋԱՆՑԻԿ ՃԱՆԱՊԱՐՀ. ՆԱԽԱԳԱՀ ԱԼԻԵՎ

«Շրջանցող ավտոճանապարհն արդեն կառուցվում է, մենք հիմա կամուրջ ենք կառուցում, իսկ շրջանցիկ երկաթուղու կառուցումն Իրանի և Ադրբեջանի համաձայնությունն է պահանջում, քանի որ Հայաստանն արգելափակում է մեր մուտքը Նախչըվան։ Մենք չենք կարող նստել և սպասել։ Ուստի, պայմանավորվել ենք, որ կկառուցենք շրջանցիկ ճանապարհ, իսկ Հայաստանը կշարունակի փակուղու մեջ մնալ տարածաշրջանում», - ասել է նա: