ԻԼՀԱՄ ԱԼԻԵՎ. ՄԵՆՔ ԶԱՆԳԻԼԱՆԸ ԴԻՏԱՐԿՈՒՄ ԵՆՔ ՈՐՊԵՍ ԿԱՐԵՎՈՐ ՏՐԱՆՍՊՈՐՏԱՅԻՆ ԿԵՏ՝ ԻՐ ԱՇԽԱՐՀԱԳՐԱԿԱՆ ԴԻՐՔՈՎ ԵՎ ԱՅՆ ՊԱՏՃԱՌՈՎ, ՈՐ ԳՏՆՎՈՒՄ Է ՏՐԱՆՍՊՈՐՏԱՅԻՆ ՄԻՋԱՆՑՔՆԵՐՈՒՄ

Մենք Զանգիլանը դիտարկում ենք որպես կարևոր տրանսպորտային կետ՝ իր աշխարհագրական դիրքով և այն պատճառով, որ գտնվում է տրանսպորտային միջանցքներում։
Այս մասին հայտարարել է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը՝ Զանգիլանում ընթացող Քաղաքաշինության ազգային 2-րդ ադրբեջանական ֆորումում ունեցած ելույթի ժամանակ։
Ընդգծելով, որ դա դարձել է Զանգիլանի միջազգային օդանավակայանի կառուցման կարևոր գործոններից մեկը՝ երկրի ղեկավարը նշել է, որ այն կհեշտացնի մարդկանց մուտքը։ «Վստահ եմ, որ ապագայում այստեղ շատ օտարերկրյա զբոսաշրջիկներ կլինեն, քանի որ Զանգիլանը Ադրբեջանի ամենագեղեցիկ անկյուններից մեկն է։ Եվ այս ամենը շնորհիվ կանաչ բլուրների ու լեռների, գետերի ու լճերի, Զանգիլանի յուրահատուկ էկոհամակարգի։ Սա իսկապես մեծ հարստություն է մեզ համար։ Ուստի վստահ եմ, որ ժամանակի ընթացքում այն կդառնա Ադրբեջանի ամենագրավիչ զբոսաշրջային ուղղություններից մեկը»,- հավելել է Ադրբեջանի նախագահը։
Նրա խոսքով, «մենք մեծ միջոցներ ենք ներդնում Զանգիլանի ենթակառուցվածքներում։ Քաղաքի գլխավոր հատակագիծը հաստատվել է: Բնակարանաշինության մի քանի ծրագրեր արդեն իսկ ընթացքի մեջ են։ Հուսով եմ, որ 2025 թվականին, իսկ գուցե ավելի վաղ, առաջին բնակիչները կվերադառնան Զանգիլան քաղաք»։
Երկրի ղեկավարը նշել է նաև, որ Հորադիզից Զանգիլան երկաթուղու շինարարությունը իրականացման ակտիվ փուլում է։ Շատ շուտով կավարտվի տրանսպորտային միջանցքի այս կարևոր հատվածի շինարարությունը, որը կկապի Ադրբեջանի հիմնական հատվածը Նախչըվանի Ինքնավար Հանրապետության հետ, այնուհետև Իրանի, Թուրքիայի և հետագայում Եվրոպայի հետ։
Ընդգծելով, որ այդպիսով Զանգիլանը կդառնա կարևոր տրանսպորտային կետ՝ քանի որ այնտեղ կառուցվում է օդանավակայան, երկաթգիծ, Բաքվից Զանգիլան և բոլոր այլ նշանակման կետեր վեց և չորս գոտի ունեցող ավտոմայրուղի։ «Ընդհանուր առմամբ կառուցվում է ավելի քան 2 հազար կմ ճանապարհ և ավտոմայրուղի։ Այսինքն՝ սա լայնածավալ շինարարություն է»,- հավելել է Ադրբեջանի նախագահը։


Читайте также

Оставить комментарий