ՄԵԹՅՈՒ ԲՐԱՅԶԱ. ԱԴՐԲԵՋԱՆԸ ԱՅԺՄ ՊԱՏՐԱՍՏ Է ՖԻԶՈՒԼԻՈՒՄ ԿԱՌՈՒՑԵԼ ՏՐԱՆՍՊՈՐՏԱՅԻՆ ՀԱՆԳՈՒՅՑ

«Ֆիզուլիի Միջազգային օդանավակայանը կարող է նպաստել Ադրբեջանի այդ հողերում գործարարների, ներդրողների ներգրավմանը։
Ֆիզուլիի օդանավակայանը գտնվում է քարտեզի վրա ռազմավարական կարևոր տեղում, ես համարում եմ, որ այդ ենթակառուցվածքը կարելի է պրագմատիկորեն օգտագործել տարածաշրջանում բարեկեցության վերականգնման և երկարաժամկետ կայունության հաստատման, անհրաժեշտ ներդրումների ներգրավվման համար»,- հայտարարել է նա։
Բրայզան նշել է, որ Ադրբեջանի Ֆիզուլիի շրջան Էրդողանի այցը կրում է խորհրդանշանային և ռազմավարական բնույթ։
«Նախագահ Էրդողանի Ֆիզուլի այցը ողջ աշխարհին ցույց է տալիս, որ վերականգնելով իր տարածքային ամբողջականությունը, Ադրբեջանը այժմ պատրաստ է Ֆիզուլիում կառուցել տրանսպորտային հանգույց, որպեսզի օգնի Հարավային Կովկասի ողջ տարածաշրջանի վերաինտեգրմանը»,- նշել է նախկին դեսպանը։
Նա հավելել է, որ ռազմավարական առումով Էրդողանի այցը ցուցադրում է Թուրքիայի և Ադրբեջանի միջև սերտ հարաբերությունները: