ԻԼՀԱՄ ԱԼԻԵՎ. ՖԻԶՈՒԼԻԻ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ՕԴԱՆԱՎԱԿԱՅԱՆԸ ՂԱՐԱՐԱԲԱՂԻ ՕԴԱՅԻՆ ԴԱՐՊԱՍՆ Է

Թերևս աշխարհում ոչ մի օդանավակայան այդպես արագացված տեմպերով չի կառուցվել:
Այս մասին ասել է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը օգոստոսի 29-ին Ֆիզուլիի շրջան և Շուշա կատարած այցի ընթացքում` խոսելով Ֆիզուլիի միջազգային օդանավակայանի մասին:
«Օդանավակայանի շինարարությունը սկսվեց այս տարի, և ես ասացի, որ Ֆիզուլիի միջազգային օդանավակայանը շահագործման կհանձնվի հենց այս տարի: Թերևս, աշխարհում ոչ մի օդանավակայան չի կառուցվել նման արագացված տեմպերով», - նշել է պետության ղեկավարը:
Նույն օրը Ադրբեջանի մշակութային մայրաքաղաք Շուշա քաղաքում կայացել է նոր վերակառուցված «Ղարաբաղ» հյուրանոցի բացումը:
Բացման արարողությանը մասնակցել են Ադրբեջանի Հանրապետության նախագահ Իլհամ Ալիևը և առաջին տիկին Մեհրիբան Ալիևան:
Նշենք, որ հյուրանոցը, որի շենքը կառուցվել է 1980 թվականին, 1992 թվականի մայիսին դադարեցրել էր իր գործունեությունը Շուշա քաղաքի օկուպացիայի արդյունքում և մեղմ ասած, գտնվում էր ոչ բարվոք վիճակում: Երկրորդ Ղարաբաղյան պատերազմում ադրբեջանական բանակի տարած փառահեղ հաղթանակի արդյունքում Շուշա քաղաքի հայկական օկուպացիայից ազատագրումից հետո, 2021 թվականին նախագահ Իլհամ Ալիևի հանձնարարությամբ սկսվեցին հյուրանոցի վերականգնման աշխատանքները:
Ժամանակակից հյուրանոցում ստեղծվել են բոլոր պայմանները հյուրերի հարմարավետության համար: Հյուրանոցն ունի գործարար հանդիպումների և միջոցառումների համար նախատեսված սենյակ: Հյուրանոցի կողքին գտնվող զբոսայգին բարեկարգվել է, կառուցվել են շատրվաններ: Զբոսայգուն վերադարձվել է իր նախկին տեսքը, որն ուներ մինչ օկուպացիան:


Читайте также

Оставить комментарий