ՆԱԽԱԳԱՀ ԻԼՀԱՄ ԱԼԻԵՎ. «ՌՈՒՍԱՍՏԱՆԻ ԴԱՇՆՈՒԹՅԱՆ ՆԱԽԱԳԱՀԻ ՀԵՏ ՄԵՆՔ ՀԱՆԴԻՊՈՒՄ ԵՆՔ ԲԱՎԱԿԱՆԻՆ ՀԱՃԱԽ ԵՎ՛ ՌՈՒՍԱՍՏԱՆՈՒՄ, ԵՎ՛ ԱԴՐԲԵՋԱՆՈՒՄ - ՏԵՍԱՆՅՈՒՏ
«Ռուսաստանի Դաշնության նախագահի հետ մենք հանդիպում ենք բավականին հաճախ և՛ Ռուսաստանում, և՛ Ադրբեջանում: Ուստի մեր շփումն ու հանդիպումները տալիս են շատ դրական խթան մեր փոխգործակցության զարգացման համար, և քաղաքական փոխգործակցությունը գտնվում է շատ բարձր մակարդակի վրա»:
Այս մասին նախագահ Իլհամ Ալիևը հայտարարել է «Ռոսիա 24» հեռուստաալիքի «Իշխանության բանաձև» հաղորդաշարի ժամանակ։
«Իհարկե, պետք է նշել հումանիտար համագործակցությունը, և մենք դա միշտ անում ենք Ռուսաստանի նախագահի հետ։ Կարծում եմ, որ դա հարևանների միջև համագործակցության օրինակ է: Ռուսաստանում նույնպես շատ բարձր են գնահատում, որ Ադրբեջանում կա ռուսերեն ուսուցմամբ ավելի քան 330 դպրոց, ռուսական բուհերի մասնաճյուղեր, ինչպես նաև բավականին հագեցած մշակութային ծրագիր: Մենք գտնվում ենք մշտական շփման մեջ և աշխատում ենք որպես մտերիմ ընկերներ ու գործընկերներ»,-ասել է Ադրբեջանի նախագահը:
Իլհամ Ալիևը նշել է, որ Ադրբեջանը մեծ հեղինակություն է ձեռք բերել միջազգային ասպարեզում
«Ադրբեջանը միաձայն ընտրվեց Չմիավորման շարժման նախագահ, ինչը շատ կարևոր գործոն է»։
«Ինչպես գիտեք, Շարժմանը մասնակցում է 120 երկիր, և այդ երկրներից մի քանիսի հարաբերությունները, մեղմ ասած, լարված են։ Բայց մեր հանդեպ ցուցաբերված հարգանքն ու վստահությունը ցույց են տալիս, որ Ադրբեջանը մեծ համբավ է ձեռք բերել միջազգային ասպարեզում»,- ասել է նախագահը։
Նրա խոսքով, Ադրբեջանի տարածքում տրանսպորտային և հաղորդակցության բոլոր նախագծերը գործնականում ավարտված են։ Ավարտվել է տրանսպորտային և լոգիստիկ ենթակառուցվածքի ստեղծումը, և այսօր մենք աշխատում ենք գործընկերների և հարևանների հետ՝ փոխադրումների ծավալների ավելացման և Ադրբեջանի տարանցման հնարավորությունների մեծացման նպատակով։
«Տեղեկատվական և հեռահաղորդակցության տեխնոլոգիաների ոլորտում նույնպես լավ աշխատանք է կատարվել: Ադրբեջանն արդեն երեք արբանյակներով տիեզերական ակումբի անդամ է։ ՏՀՏ ոլորտը շատ ակտիվ զարգանում է, և այս ոլորտում շատ զգալի աճ կա։ Ինչ վերաբերում է այլ ոլորտներին, ապա, իհարկե, առաջին հերթին ես կնշեի գյուղատնտեսությունը, որտեղ կա շատ մեծ ներուժ և շատ մեծ ներդրումներ են կատարվել, աճը բավականին զգալի է։ Մենք մեծ ուշադրություն ենք դարձրել և դարձնում զբոսաշրջությանը, ստեղծվել է ժամանակակից զբոսաշրջային ենթակառուցվածք, բայց, իհարկե, համաճարակը շատ ծանր հարված հասցրեց այս ոլորտին։ Մենք հիմա մտածում ենք ներքին զբոսաշրջության խթանման մասին»,- ասել է պետության ղեկավարը։