ՋԵՅՀՈՒՆ ԲԱՅՐԱՄՈՎ. ԽԱՂԱՂՈՒԹՅԱՆ ՀԱՄԱՁԱՅՆԱԳՐԻ ԲԱՆԱԿՑԱՅԻՆ ԳՈՐԾԸՆԹԱՑՈՒՄ ԼՈՒՐՋ ԱՌԱՋԸՆԹԱՑ Է ՆԿԱՏՎՈՒՄ, ՍԱԿԱՅՆ ՀԻՄՆԱԿԱՆ ԽՈՉԸՆԴՈՏԸ ՀՀ ՍԱՀՄԱՆԱԴՐՈՒԹՅԱՆ ՄԵՋ ԱՌԿԱ ՏԱՐԱԾՔԱՅԻՆ ՊԱՀԱՆՋՆԵՐՆ ԵՆ ԱԴՐԲԵՋԱՆԻ ՆԿԱՏՄԱՄԲ

Խաղաղության համաձայնագրի բանակցային գործընթացում լուրջ առաջընթաց է նկատվում, հայտարարել է Ադրբեջանի արտգործնախարար Ջեյհուն Բայրամովը։
Արտգործնախարարը Միացյալ Թագավորության Եվրոպայի, Հյուսիսային Ամերիկայի և անդրծովյան տարածքների հարցերով պետնախարար Սթիվեն Դաութիին հեռախոսազրույցի ժամանակ տեղեկացրել է տարածաշրջանում կայուն խաղաղության հաստատման ուղղությամբ ձեռնարկվող գործնական քայլերի, ինչպես նաև Հայաստանի հետ խաղաղության գործընթացի մասին, ասված է պաշտոնական հաղորդագրության մեջ։
Բայրամովը նշել է, որ ընդհանուր առմամբ աշխատանքներ են տարվում նախագծի համակարգման ուղղությամբ, սակայն ըստ Ջեյհուն Բայրամովի՝ խաղաղության գործընթացի հիմնական խոչընդոտը Հայաստանի «Սահմանադրության մեջ առկա տարածքային պահանջներն են» Ադրբեջանի նկատմամբ։


Читайте также

Оставить комментарий