ԻՆՉՈ՞Ւ ՀԵՐՑՈԳԸ ՉԺԱՄԱՆԵՑ ԲԱՔՈՒ
Ադրբեջանի ԱԳՆ բարձրաստիճան աղբյուրից հայտնի է դարձել Իսրայելի նախագահ Իսահակ Հերցոգի՝ Ադրբեջան չժամանելու իրական պատճառները։ Եվ դա ամենևին էլ կապված չէ անվտանգության հարցերի հետ, ինչպես նշում են որոշ արտասահմանյան լրատվամիջոցներ։
Ադրբեջանում, որը բազմիցս ընդունել է տարածաշրջանային և համաշխարհային խոշոր միջոցառումներ (Եվրատեսիլ, Եվրոպական խաղեր, Չմիավորման շարժման գագաթնաժողով և այլն), անվտանգությունն ապահովվում է բարձր մակարդակով։ Առանց չափազանցության կարելի է ասել, որ Բաքուն աշխարհի ամենաանվտանգ քաղաքներից մեկն է։ Դա հաստատում է այն փաստը, որ Ադրբեջան են ժամանել մեծ թվով իսրայելցի պաշտոնյաներ, այդ թվում՝ երկրի բարձրագույն ղեկավարությունը, ներառյալ նախագահ Իսահակ Հերցոգը, ով Բաքու էր այցելել այս տարվա մայիսի 30-ին։ Վարչապետ Նեթանյահուն նույնպես ժամանել է Ադրբեջան՝ մեկօրյա այցով 2016 թվականին:
Ավելին, Ադրբեջանում COP29-ի անցկացման կապակցությամբ ձեռնարկվում են նաև անվտանգության աննախադեպ միջոցառումներ՝ տասնյակ հազարավոր հյուրերի և աշխարհի մոտ հարյուր առաջնորդների ու պատվիրակությունների բարձրաստիճան ղեկավարների երկիր ժամանելու համատեքստում։
Իսահակ Հերցոգի՝ Ադրբեջան չժամանելու պատճառը բոլորովին այլ հարթության մեջ է։ Ինչպես տեղեկացանք, Թուրքիան արգելք է դրել Իսրայելի նախագահի ինքնաթիռի կողմից իր օդային տարածքի օգտագործման վրա։
Ցավոք, դիվանագիտական խողովակներով մի քանի օր տևած ինտենսիվ բանակցությունները ոչ մի արդյունք չտվեցին։ Ադրբեջանը ներկայացնում է COP29-ի անցկացման ընդգրկուն հայեցակարգ և պայմաններ է ստեղծում դրան բոլոր կողմերի մասնակցության համար, սակայն Իսրայելի նախագահի այցի շուրջ իրավիճակը ստեղծվել է մեր երկրից չկախված պատճառներով։