ՎԼԱԴԻՄԻՐ ՊՈՒՏԻՆԸ ԵՐԿՕՐՅԱ ՊԵՏԱԿԱՆ ԱՅՑՈՎ ԺԱՄԱՆԵԼ Է ԱԴՐԲԵՋԱՆ՝ ԲԱՆԱԿՑՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԸՆԹԱՑՔՈՒՄ ՔՆՆԱՐԿՎԵԼՈՒ ԵՆ ՆԱԵՎ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԵՎՏԱՐԱԾԱՇՐՋԱՆԱՅԻՆ ԱՐԴԻԱԿԱՆ ՀԻՄՆԱԽՆԴԻՐՆԵՐԸ

Կրեմլի հաղորդագրության համաձայն՝ բանակցությունների ընթացքում քննարկվելու են ռազմավարական գործընկերության և դաշնակցության ռուս-ադրբեջանական հարաբերությունների հետագա զարգացման հարցեր, ինչպես նաև միջազգային և տարածաշրջանային արդիական հիմնախնդիրները:
Այցի արդյունքներով նախատեսվում է երկու պետությունների ղեկավարների համատեղ հայտարարության ընդունում, միջկառավարական և այլ փաստաթղթերի ստորագրում։
Ռուսաստանը պատրաստ է շարունակել աջակցել Ադրբեջանի և Հայաստանի միջև հարաբերությունների կարգավորմանը, նաև սա էր ասված ՌԴ նախագահի՝ Բաքու այցի մասին Կրեմլի հաղորդումներում։