ԳԵՐՄԱՆԻԱՆ ՆԵՐՈՂՈՒԹՅՈՒՆ ԽՆԴՐԵՑ ԱԴՐԲԵՋԱՆԻՑ ՆԱԽԱԳԱՀ ՖՐԱՆԿ-ՎԱԼՏԵՐ ՇՏԱՅՆՄԱՅԵՐԻ INSTAGRAM-Ի ՊԱՇՏՈՆԱԿԱՆ ԷՋՈՒՄ ՀՐԱՊԱՐԱԿՄԱՆ ԿԱՊԱԿՑՈՒԹՅԱՄԲ

Դինգերը հայտնել է, որ Շտայնմայերի առաջիկա այցը Բաքու նպատակ ունի ամրապնդել երկու երկրների միջև գործընկերությունը և աջակցել տարածաշրջանում ընթացող խաղաղ գործընթացին։
Ֆրանկ-Վալտեր Շտայնմայերը մարտի 30-ին ժամանել է Հայաստան, հանդիպել նախագահ Վահագն Խաչատուրյանի, վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ։ Նա Երևանում հայտարարեց, որ պետք է անել վերջին քայլերը՝ խաղաղություն հաստատելու համար։
Երևանից Գերմանիայի նախագահը կժամանի Բաքու, որտեղ էլ կհանդիպի Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հետ։ Ըստ Գերմանիայի նախագահի պաշոնական կայքէջի՝ Շտայնմայերը տարածաշրջանում կլինի մինչև ապրիլի 2-ը: