ԱՆԱԼԵՆԱ ԲԵՐԲՈՔ. ԲԵՌԼԻՆԸ ՁԳՏՈՒՄ Է ՏԱՐԱԾԱՇՐՋԱՆԻ ԿԱՅՈՒՆ ԽԱՂԱՂՈՒԹՅԱՆԸ

Ադրբեջանում Գերմանիայի դեսպանությունը «Թուրան» գործակալությանը ասել է, որ Բեռլինը ձգտում է տարածաշրջանի կայուն խաղաղությանը, քաղաքական ու տնտեսական դիվերսիֆիկացիայի ու սերտ հարաբերությունների Եվրամիության հետ։
«Դրա համար շատ կարևոր է տարածաշրջանում վստահության ստեղծումը և հաշտեցումը։ Այդ նպատակով մենք պաշտպանում ենք եռակողմ բանակցությունների արագ վերականգնումը Եվրոպական խորհրդի նախագահ Շառլ Միշելի մասնակցությամբ և պաշտպանում ենք ցանկացած հարաբերություններ, որոնք նպաստում են խաղաղությանը և կայունությանը Հարավային Կովկասի ժողովուրդների համար»,- հայտարարել է Ադրբեջանում Գերմանիայի դեսպանությունը։