ԳԵՐՄԱՆԻԱՆ ՊԱՏՐԱՍՏ Է ԱՋԱԿՑԵԼ ԽԱՂԱՂՈՒԹՅԱՆ ՀԱՍՏԱՏՄԱՆԸ ՀԱՐԱՎԱՅԻՆ ԿՈՎԿԱՍԻ ՏԱՐԱԾԱՇՐՋԱՆՈՒՄ

Այս մասին «Վերականգնվող էներգետիկան Ադրբեջանում» գերմանա-ադրբեջանական ֆորումի ժամանակ հայտարարել է Ադրբեջանում Գերմանիայի դիվանագիտական ներկայացուցչության ղեկավարի տեղակալ Խայկո Շարցը։
Նա նշել է, որ երկար տարիների ընթացքում առաջին անգամ Ադրբեջանը և ողջ տարածաշրջանը կարող են հասնել կայուն խաղաղության, և Գերմանիան պատրաստ է նպաստել դրան։