ԶԱՔԱՐԻ ԳՐՈՍ. ՏԱՐԱԾԱՇՐՋԱՆՈՒՄ ԽԱՂԱՂՈՒԹՅՈՒՆԸ ԵՐԲԵՔ ԱՅՆՔԱՆ ՄՈՏ ՉԻ ԵՂԵԼ, ՈՐՔԱՆ ՀԻՄԱ

Տարածաշրջանում խաղաղությունը երբեք այնքան մոտ չի եղել, որքան հիմա։
Այս մասին հայտարարել է՝ Ադրբեջանում Ֆրանսիայի դեսպան Զաքարի Գրոսը։
«Ֆրանսիացիներն ու գերմանացիները երկար տարիներ կռվել են։ Վերջին 150 տարիների ընթացքում այս երկրների միջև երեք պատերազմ է տեղի ունեցել, երկու կողմից էլ միլիոնավոր մարդիկ են զոհվել։
Այս փորձը հետաքրքիր եմ համարում Ադրբեջանի և Հարավային Կովկասի համար։
Մաղթում եմ, որ ձեր սերունդը խաղաղություն հաստատի ձեր տարածաշրջանում, հասնի խաղաղության Ադրբեջանի և Հայաստանի միջև։ Ճիշտ է, խաղաղությունը դեռ վերջնականապես հաստատված չէ, դա դժվար ճանապարհ է՝ թակարդներով, բայց երբեք տարածաշրջանում խաղաղությունն այնքան մոտ չի եղել, որքան հիմա»,- ասել է դեսպանը։


Читайте также

Оставить комментарий