ԶԱՔԱՐԻ ԳՐՈՍ. ՖՐԱՆՍԻԱՆ ԱՋԱԿՑՈՒՄ Է ԱՌԱՋԻՆ ՂԱՐԱԲԱՂՅԱՆ ՊԱՏԵՐԱԶՄՈՒՄ ԱՆՀԵՏ ԿՈՐԱԾՆԵՐԻ ՈՐՈՆՄԱՆ ՀԱՐՑՈՒՄ

Ֆրանսիան ավելի քան կես միլիոն եվրո է հատկացրել Առաջին ղարաբաղյան պատերազմի ժամանակ անհետ կորած ադրբեջանցիների որոնման համար:
Այս մասին հայտարարել է Ադրբեջանում Ֆրանսիայի դեսպան Զաքարի Գրոսը:
«2021 թվականին Ֆրանսիան ավելի քան կես միլիոն եվրո կամավոր ներդրում է կատարել Կարմիր խաչի միջազգային կոմիտեին՝ Առաջին ղարաբաղյան պատերազմի ժամանակ անհետ կորած շուրջ 4000 ադրբեջանցիների որոնման աշխատանքների համար», - գրել է դեսպանը:


Читайте также

Оставить комментарий