ՖԱՐԻԶ ԻՍՄԱՅԻԼԶԱԴԵ՝ ՂԱՐԱԲԱՂ ՉԻՆԱԿԱՆ ՆԵՐԴՐՈՒՄՆԵՐ ՆԵՐԳՐԱՎԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Այս մասին Բաքվում կայացած՝ «Ադրբեջան-Չինաստան ռազմավարական գործընկերություն. համախմբում և համագործակցության խթանում գլոբալ հարավում» թեմայով համաժողովում հայտարարել է՝ Միլլի Մեջլիսի պատգամավոր Ֆարիզ Իսմայիլզադեն։
Նա հիշեցրել է, որ Ադրբեջանի և Չինաստանի միջև առևտրատնտեսական հարաբերությունները զարգանում են արագ տեմպերով։ Երկրների միջև ապրանքաշրջանառության ծավալը 2024 թվականին հասել է ռեկորդային առավելագույնի՝ 3 մլրդ ԱՄՆ դոլարի, ինչը 40%-ով ավելի է նախորդ տարվա համեմատ, նշել է Իսմայիլզադեն։