ՉԻՆԱԿԱՆ ON THE ROAD ԸՆԿԵՐՈՒԹՅՈՒՆԸ ՎԱՎԵՐԱԳՐԱԿԱՆ ՖԻԼՄ Է ՆԿԱՐԱՀԱՆՈՒՄ ԱԶԱՏԱԳՐՎԱԾ ՏԱՐԱԾՔՆԵՐՈՒՄ

Չինական On the Road ընկերությունը վավերագրական ֆիլմի նկարահանումներ է սկսել Ադրբեջանի ազատագրված տարածքներում: Այդ նպատակով ընկերության նկարահանող խումբը նախ այցելել է Շուշա: Հյուրերին տեղեկացրել են, որ 30-ամյա հայկական օկուպացիայի ընթացքում վանդալիզմի են ենթարկվել նաև կրոնական հուշարձանները, այդ թվում` մզկիթները: Շուշայի ազատագրումից անմիջապես հետո սկսվել են մզկիթների վերականգնման աշխատանքները: Չինական նկարահանող խումբը նկարահանումներ կանի նաև Զանգիլանում, Ֆիզուլիում և Աղդամում: Փաստագրական ֆիլմը կցուցադրվի Չինաստանի SETV հեռուստաալիքով:


Читайте также

Оставить комментарий