Լոս Անջելեսում ցուցադրվել է հայկական ագրեսիայի մասին վավերագրական ֆիլմ
Լոս Անջելեսում Ադրբեջանի Հյուպատոսարանում ցուցադրվել է «Սև այգիներ. Ադրբեջանի և Հայաստանի պատերազմները» (Black Orchards: Azerbaijan and Armenia’s Wars) վավերագրական ֆիլմը, որը պատրաստվել է թուրքական TRT World հեռուստաալիքի կողմից:
Միջոցառմանը մասնակցել են ֆիլմի սցենարի հեղինակ Օուբաի Շահբանդարը, ռեժիսոր և պրոդյուսեր Աթախան Քերքուկլուն, մի շարք երկրների գլխավոր հյուպատոսներ, հայտնի քաղաքական, գիտական և մշակութային գործիչներ, լրագրողներ, թուրքական, հրեական, պակիստանյան, կորեական և լատինաամերիկյան համայնքների ներկայացուցիչներ:
Լոս Անջելեսում Ադրբեջանի գլխավոր հյուպատոս Նասիմի Աղաևը միջոցառման մասնակիցներին տեղեկացրել է հայ-ադրբեջանական հակամարտության պատմության և դրդապատճառների, Հայաստանի վարած օկուպացիոն քաղաքականության մասին: