Նասիմի Աղաև. «Հայաստան. Մշակութային ցեղասպանություն, ժխտողականություն և կեղծավորություն»
Ամերիկյան Medium կայքում հրապարակվել է Լոս Անջելեսում Ադրբեջանի գլխավոր հյուպատոս Նասիմի Աղաևի «Հայաստան. Մշակութային ցեղասպանություն, ժխտողականություն և կեղծավորություն» խորագրով հոդվածը, որում խոսվում է Ադրբեջանի դեմ ուղղված հայկական ագրեսիայի և Լեռնային Ղարաբաղի մարզի օկուպացիայի մասին:
Հոդվածում նշված է, որ պատերազմը միշտ ցավ է պատճառում, սակայն, երբ այն ուղեկցվում է ռազմական հանցագործություններով, խաղաղ բնակչության կոտորածով, բնակավայրերի ավերմամբ կամ «մշակութային ցեղասպանությամբ», ապա այն կրում է աղետալի բնույթ:
ԻՊԻԼ-ի գործողությունները Սիրիայում և Իրաքում ցույց տվեցին, թե որքան աղետալի կարող է լինել նման պատերազմը գալիք սերունդների համար: Իրադարձությունները նման կերպ էին զարգանում նաև Կովկասում, որոնց հետևանքները կարելի է զգալ նաև Միացյալ Նահանգներում, նշում է հեղինակը: 1990 թվականի սկզբներին Հայաստանը չհայտարարված պատերազմ սկսեց Ադրբեջանի դեմ, ինչի հետևանքով օկուպացվեց Ադրբեջանի 20 տոկոս տարածքները՝ Լեռնային Ղարաբաղի մարզը և հարակից 7 շրջանները: Շուրջ 1 մլն ադրբեջանցիներ վտարվեցին իրենց տներից:
Որպես «մշակութային ցեղասպանության» վառ ապացույց, կարելի է մատնանշել ադրբեջանական Շուշա քաղաքի, կամ Աղդամի ավերումը: Քաղաքն ավերվել է այն աստիճանի, որ հիմա Աղդամն անվանում են «Կովկասի Հիրոսիմա» կամ «Ուրվական քաղաք»: Հայաստանի տարածքում և օկուպացված ադրբեջանական հողերում ավերվել է 4500 պատմական, կրոնական և մշակութային հուշարձան:
Հեղինակը գրում է, որ Հայաստանթ վերաբնակեցնում է Ադրբեջանի օկուպացված հողերը, ադրբեջանցիներին պատկանող տները, ինչը արտացոլված է Մարդու իրավունքների եվրոպական դատարանի վճռում: