Ալեքսանդր Փերենջիև. «Ակնհայտ է, որ եթե 2016 թվականի ապրիլին մարտական գործողությունները չդադարեցվեին, Ադրբեջանը կազատագրեր իր տարածքների ավելի մեծ մասը»

irevanaz.com

«Ակնհայտ է, որ եթե 2016 թվականի ապրիլին մարտական գործողությունները չդադարեցվեին, Ադրբեջանը կազատագրեր իր տարածքների ավելի մեծ մասը»:
Այս մասին «Մոսկվա-Բաքու» պորտալին ասել է ռուսաստանցի հեղինակավոր ռազմական փորձագետ Ալեքսանդր Փերենջիևը: Նրա խոսքով, քառօրյա պատերազմը ցույց տվեց, որ ռազմավարական տեսակետից միշտ չէ, որ պատերազմն սկսվելուն պես դադարեցնելը ճիշտ է, երբեմն արժե մի քիչ սպասել:     
«Ապրիլյան պատերազմը» լավ դաս կլիներ հայկական կողմի համար: Ինչպես ցույց է տալիս պրակտիկան, ռազմական հարձակումը արդյունավետ գործիք է որոշում կայացնելու հրահրելու համար, տվյալ դեպքում՝ այնպիսի որոշում, որը տասնամյակներով ձգձգվում են: Հնարավոր է, որ եթե «ապրիլյան պատերազմը» այնքան արագ չկասեցվեր, ապա այսօր ղարաբաղյան հակամարտության շուրջ բոլորովին այլ իրավիճակ կլիներ. բանակցություններն ավելի արդյունավետ կլինեին: Մարտական գործողությունների կասեցումը պաշտոնական Երևանին թուլ տվեց կարծել, որ եթե նոր սրացում լինի, ապա  այն կրկին կկասեցվի: Եթե իրադարձությունները այլ սցենարով զարգանային, ապա հնարավոր է, որ Ադրբեջանն ու Հայաստանը վաղուց խաղաղության պայմանագիր կնքած կլինեին», - նշել է Ալեքսանդր Փերենջիևը:     
«2016 թվականի դեպքերի ժամանակ Հայաստանն ուղղակի շվարած էր: Ապրիլյան մարտերը Հայաստանին ոչ մի լավ բան չտվեցին, և միայն ցույց տվեցին  նրա անգործունակությունը», - ասել է ռազմական փորձագետը:



Читайте также

Оставить комментарий