Գեներալ Այդեմիրով. «Ապրիլյան իրադարձությունները ցրեցին Հայաստանի զինված ուժերի անպարտության առասպելը»

Գեներալ Այդեմիրով. «Ապրիլյան իրադարձությունները ցրեցին Հայաստանի զինված ուժերի անպարտության առասպելը»Ադրբեջանի ԶՈւ պահեստի գեներալ-լեյտենանտ Յաշար Այդեմիրովը պատասխանել է օկուպացման տակ գտնվող Լեռնային Ղարաբաղի անջատողական ռեժիմի այսպես կոչված «պաշտպանության նախարար» Լևոն Մնացականյանի հայտարարությանը: 
Հայաստանի հանցավոր ռազմաքաղաքական ռեժիմի հայտարարությունները նպատակ են հետապնդում մոլորեցնել միջազգային հանրությանը: 
Յաշար Այդեմիրովը նշել է, որ փորձելով ուժեղացնել շփման գծում լարվածությունը՝ Հայաստանի ռազմական ղեկավարությունը հիմա էլ «հրադադարը խախտում է» վիրտուալ տարածությունում: 
«Անջատողական հանցախմբի անդամներից հանդիսացող Լևոն Մնացականյանի անհեթեթ հայտարարությունները ուղղված են արդարացնելու սեփական անկարողությունը և անհասությունը, ինչը ակնհայտ դարձավ ապրիլյան քառօրյա պատերազմում Հայաստանի կրած ծանր պարտությունից հետո: Ապրիլյան իրադարձությունները ցրեցին Հայաստանի զինված ուժերի անպարտության առասպելը: Հայաստանի բանակի տասնամյակների ընթացքում «ամրապնդված դիրքերը» ճեղքելու համար ադրբեջանցի զինվորներին պահանջվեց ընդամենը մի քանի ժամ:   
Եթե հայերը մոռացել են այդ մասին և շարունակում են դիմել սադրիչ գործողությունների, ապա մեր բանակը պատրաստ է թարմացնել նրանց հիշողությունը՝ դիմելով ավելի վճռական քայլերի: Վստահաբար հայտարարում եմ, որ մեր զինված ուժերն ընդունակ են դրան»:



Читайте также

Оставить комментарий