Քարոզչական ոչ մի նախագիծ Հայաստանին չի փրկի
Ապրիլյան չորսօրյա պատերազմը և դրան հաջորտած իրադարձությունները Հայաստանի իշխանությունները Ղարաբաղյան հակամարտության լուծման վերաբերյալ նոր քարոզչական նախագիծ են մշակել: Խուճապի մատնված, հայ ժողովրդի մոտ իր հեղինակությունը վերջնականապես կորցրած հանցավոր ռեժիմին փրկելու համար հիմա էլ հայ քարոզիչներն են գործի անցել: Ուժեղացնելով Ադրբեջանի դեմ ուղղված տեղեկատվական պատերազմը՝ նրանք փորձում են պառակտում ստեղծել հանրության ներսում, ժողովրդավարության քողի տակ հեղինակազրկել Ադրբեջանին: Ապրիլյան բախումների ժամանակ ադրբեջանական բանակի ուժն իր մաշկի վրա զգացած Հայաստանը որոշել է մշակել նոր նենգ պլաններ՝ դիմելով իր «պապենական զենքին»՝ ստին և զրպարտանքին: Մի շարք քաղաքագետներ ու ռազմական փորձագետներ մեկնաբանել են հայկական մամուլում շրջանառվող այդ պլանները:
Հայկական կողմը անհեթեթ պատրանքներ է ստեղծում
Ապրիլյան դեպքերից հետո հայկական մամուլում շրջանառվում են որպես «ադրբեջանագետ» ներկայացվող Միհրան Հակոբյանի անհեթեթ մտքերը: Հակոբյանի կարծիքով՝ հիմա հայերի հիմնական թիրախը պետք է լինեն Ադրբեջանի պետությունը և նրա ղեկավարությունը: Ըստ Հակոբյանի՝ Ադրբեջանի «աքիլեսյան գարշապարը» Իլհամ Ալիևի իշխանությունն է և հաղթողի կերպարը: Ամեն գնով պետք է հասնել նրա իշխանությունը սասանելուն: Միայն այս ճանապարհով կարելի է հասնել Ադրբեջանի պետականության կործանմանը, ադրբեջանական տարածքների յուրացմանը:
Մըկնաբանելով այս անհեթեթ մտքերը քաղաքագետ Էլխան Շահինօղլուն նշել է՝ հայ գաղափարախոսների նման հետևությունը խոսում է այն մասին, որ նրանք գիտակցում են՝ Հայաստանը պարտված վիճակում է, հիմա չեն կարող հաղթել հզոր Ադրբեջանին: Դրա համար էլ միակ ելքը տեսնում են Ադրբեջանի իշխանություններին թուլացնելու մեջ:
«Տարիներ առաջ, երբ Արևմտյան երկրները գունավոր հեղափոխություններ էին պատրաստում, նրանք չկարողացան Ադրբեջանում դա կիրառել: Իրականում գերտերություն հանդիսացող ԱՄՆ-ը նման մտադրություն ունեին: Հայաստանը փորձում է անել այն, ինչը չկարողացավ անել Վաշինգտոնը: Դա, մեղմ ասած ծիծաղելի է»:
«Ոչ ոք չի աջակցի Ադրբեջանի իշխանություններին թուլացնելու պլաններին»
Փորձագետի կարծիքով՝ հիմա հայկական կողմը գիտակցում է, որ իր տարածքների ազատագրման հարցում վճռական տրամադրված Ադրբեջանը հետ չի քաշվի իր դիրքերից:
«Նրանք տեսնում են, որ Ադրբեջանի իշխանությունները հասել են հասարակության միաձուլությանը: Ի տարբերություն Հայաստանի՝ Ադրբեջանում բոլորն են համակարծիք Ղարաբաղի հարցում: Նրանք հասկանում են, որ Ադրբեջանը ցանկացած ճանապարհով ազատագրելու է իր հողերը: Դրա համար էլ փորձում են ինչ որ ճանապարհներով միջամտել գործընթացների ընթացքին: Ադրբեջանում էլ կա ընդդիմություն: Բնականաբար, որոշ հարցերում լինում են քննադատական կարծիքներ: Սակայն, եթե թիրախը օկուպացված տարածքների ազատագրման սուրբ գործն է, ապա Ադրբեջանում որևէ մեկը չի աջակցի երկրի իշխանություններին թուլացնելու պլաններին: Ադրբեջանում բոլորն են համակարծիք, որ պետք է համախմբվել տարածքների ազատագրման հարցում»:
«Թշնամու գրոհին մեր պատասխանը կործանիչ կլինի»
Հայ գաղափարախոսների պլանի համաձայն, Ադրբեջանի իշխանությունների դիրքերը թուլացնելու, նրան հեղինակազրկելու համար պետք է գրավել նոր տարածքներ՝ «թեկուզ 5-6 գյուղ կամ 1 շրջան»:
«Այս պլանը միայն հեգնանք է առաջացնում: Հայկական կողմը դեռ չի հասկացել, որ հիմա նախորդ դարի 90-ական թվականները չեն: Ադրբեջանը կռվում է ոչ թե կամավորական ջոկատներով, այլ կանոնավոր բանակով, որի առջև դրված է կոնկրետ նպատակ»:
«Մենք կարող ենք հակառակորդին չեզոքացնել ցանկացած տարածության վրա»
Այս մասին նշում է ռազմական փորձագետ Յաշար Այդեմիրովը՝ ընդգծելով հակառակորդի կողմից ինչ որ նոր տարածքներ զավթելու անհնարինությունը: Որովհետև գրոհի պատասխանը կործանիչ է լինելու:
«Մենք այնպիսի զենքեր ունենք, որոնք մեզ հնարավորություն են տալիս ցանկացած տարածության վրա չեզոքացնել հակառակորդին: Եթե հակառակորդը անցնի գրոհի, ապա դա մեզ համար բարենպաստ պայմաններ կստեղծի օկուպացված տարածքներն ազատագրելու համար: Եթե նրանք ի վիճակի լինեին նոր գյուղեր զավթել, ապա չէին կորցնի այդքան մեծ ռազմավարական նշանակություն ունեցող բարձունքները»:
Այդեմիրովն ընդգծում է, որ նման պլանները խոսում են այն մասին, որ հայկական կողմը խուճապի մեջ է: «Նրանք գիտակցում են, որ Ադրբեջանն ամեն պահ կարող է հարձակման անցնել և ազատագրել իր տարածքները:
Հայաստանի համար այս աղետը կարող է տեղի ունենալ ցանկացած պահի: Սրանք դատարկ խոսքեր չեն: Հակառակորդը հետ քաշվեց նույնիսկ մեր ոչ մեծաքանակ ջոկատների առջև»:
Մեկնաբանելով նոր զենքի գնման մասին լուրերը՝ Յաշար Այդեմիրովը նշել է, որ Ադրբեջանն ունի բավականաչափ գերժամանակակից սպառազինություն:
«Որպես զինվորական կարող եմ նշել՝ սպառազինությունը որքան էլ կարևոր լինի, պատերազմի ժամանակ ամենակարևորը մարդկային գործոնն ու զինվորականների բարոյահոգեբանական վիճակն է: Այսօր ադրբեջանցի զինվորի և ժողովրդի հոգեբանական պատրաստությունը բարձր մակարդակի վրա է: Կարճ ժամանակում հազարավոր սպաներ ռազմաճակատ մեկնելու ցանկություն հայտնեցին: Նման պայմաններում ռազմական տեխնիկայի և զենքի կիրառումն ավելի արդյունավետ է լինում»: