Երևանի հայտարարությունները Բաքվում ծիծաղ են առաջացնում

irevanaz, irevanՀայաստանի նախագահ Սերժ Սարգսյանը վերջերս միամտորեն փորձում էր Ադրբեջանին վախեցնել ռուսական արտադրության «Իսկանդեր» զենիթահրթիռային համալիրներով՝ ձևացնելով, թե իբր կարող է ինքնակամ, առանց Մոսկվայի թույլտվության տնօրինել այդ զենքը: Հիմա Սերժ Սարգսյանից էստաֆետան  վերցրել է Հայաստանի զինված ուժերի հակաօդային պաշտպանության զորքերի պետի տեղակալ Արթուր Պողոսյանը:  
Նրա խոսքով, ապրիլյան քառօրյա պատերազմից հետո Հայաստանի զինված ուժերը ձեռք են բերել «Վերբա» հակաօդային պաշտպանության դյուրակիր զենիթահրթիռային համալիրների խոշոր խմբաքանակ: Պողոսյանը մեծ ոգևորությամբ նշում է, որ Հայաստանը առաջին երկիրն է, որին Ռուսաստանը վաճառել է այս համալիրները:  ԱՊՀ երկրների ինստիտուտի փոխտնօրեն Վլադիմիր Եվսեևն էլ նշել է, որ «Վերբա» համալիրները կարող են շատ արդյունավետ լինել  իսրայելական անօդաչու սարքերի դեմ, որոնք ադրբեջանական բանակը ակտիվորեն օգտագործեց ապրիլյան մարտերի ժամանակ: Ամենայն հավանականությամբ՝ Եվսեևի մոտ առկա են իրականությունը ընկալելու հետ կապված խնդիրներ: Իսկ իրականությունն այն է, որ զենքով վախեցնելու Երևանի փորձերը Բաքվում միայն ծիծաղ են առաջացնում, ինչի մասին վերջերս հայտարարեց նաև Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը: 
«Այսօր Հայաստանի իշխանությունները շարունակում են իրենց սադրիչ գործունեությունը: Ապրիլյան մարտերից անմիջապես հետո նրանք խուճապի մեջ էին: Հիմա նրանք փորձում են դուրս գալ սթրեսային վիճակից, կրկին անհեթեթ հայտարարություններ են անում՝ փորձելով ինչ որ զենքով վախեցնել մեզ: Նրանց հայտարարությունները մեզ համար ծիծաղելի են, որովհետև նրանք շատ լավ գիտեն, որ այսօր ադրբեջանական բանակն այնքան հզոր է, մենք այնպիսի հզոր տեխնիկա և զինատեսակներ ունենք, որ պատրաստ ենք ցանկացած պահի ոչնչացնել հակառակորդի ցանկացած ռազմական օբյեկտ»,-ասել է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը:
Սերժ Սարգսյանը շարունակում է շահարկել Լեռնային Ղարաբաղի հակամարտությունը սեփական շահի համար՝ փորձելով հանրության ուշադրությունը շեղել Հայաստանի ներքին խնդիրներից, ուստի նրա և թիմակիցների հայտարարությունները նախատեսված են ներքին լսարանի համար:

CBC



Читайте также

Оставить комментарий