Վագիֆ Դարգյահլը. Սերժ Սարգսյանը երեսպաշտորեն հերքում է ապրիլյան մարտերի վերաբերյալ իրական փաստերը

irevanaz.com

Երկար լռությունից հետո՝ 2016 թ. ապրիլյան մարտերի մասին «ճշմարտությունը», որը Հայաստանի երրորդ նախագահ Սերժ Սարգսյանը հասցրել է հայ հասարակության ուշադրությանը, հանդիսանում է կեղծիք և զրպարտություն, ինչպես նաև արատավորված վարկանիշը վերականգնելու հերթական անհաջող փորձ:
Այս մասին ասել է Ադրբեջանի Պաշտպանության նախարարության մամուլի ծառայության ղեկավար, գնդապետ Վագիֆ Դարգյահլին՝ մեկնաբանելով Սերժ Սարգսյանի հայտարարությունները:
«Երևի նա կկարողանա համոզել Հայաստանում իր գործընկերներին իր ասածների մասին: Սակայն, իրականում, ապրիլյան մարտերի մասին ճշմարտությունը հայտնի է», - ասել է նա:
Դարգախլիի խոսքով, ապրիլյան ֆիասկոյից հետո, Հայաստանի խորհրդարանի քննչական հանձնաժողովը, ուսումնասիրելով մարտերի արդյունքները, հայտարարել է, որ միայն կենդանի ուժի առումով, Հայաստանը կորցրել է սպանված 560 զինծառայող: Այս մարտերում Հայաստանի 33 տանկի և 15 հրետանու ոչնչացումը նույնպես կասկածից վեր է:
«Թաքցնելով Հայաստանի զինված ուժերի կորուստների քանակը և դիտավորյալ կերպով նվազեցնելով ադրբեջանական բանակի կողմից ազատագրված տարածքների չափը, Սարգսյանը ցանկանում է հասնել իր կեղտոտ մտադրություններին և արդարացնել իր անիրազեկությունը: Նա դիտավորյալ հերքում է իրական փաստերը և անամոթաբար հայտարարում, որ իրենք իբր հաղթել են այս մարտերում, ապա ինչու՞, այդ դեպքերից անմիջապես հետո, պաշտոնանկ են արվել՝ նրա մերձավոր ընկերն ու գործընկերը՝ Սեյրան Օհանյանը, որն այն ժամանակ պաշտպանության նախարարն էր, այնուհետև նաև Հայաստանի զինված ուժերի ողջ բարձրագույն ղեկավարությունը:
Ինչ վերաբերում է նրան, որ պատերազմի ժամանակ Սերժ Սարգսյանը, իբր, չի պնդել, որ հայկական բանակը վերադարձնի այդ տարածքները, քանի որ նա նախապատվություն է տվել զինծառայողների կյանքը փրկելուն, ապա դա ևս մեկ անգամ վկայում է այն մասին, որ նա հիանալի հասկանում էր, որ կրկին օկուացման փորձի դեպքում Հայաստանը կրելու է հսկայական կորուստներ՝ ինչպես կենդանի ուժի, այնպես էլ ռազմական տեխնիկայի:
Մասնավորապես, ես ուզում եմ նշել, որ Սարգսյանը, ով իր ելույթներով մեկ անգամ ևս փորձում է խաբել հայ հասարակությանը, իր կաշին փրկելու համար կառչում է փտած ծղոտից», - ասել է գնդապետը:



Читайте также

Оставить комментарий