Իգոր Կորոտչենկո. Ապրիլյան մարտերը դրեցին՝ 2020 թվականին Ադրբեջանի տարած հաղթանակի հիմքը

2016 թվականի ապրիլյան մարտերը ցույց տվեցին, որ Ադրբեջանի Զինված ուժերը բոլոր չափանիշներով գերազանցում են հայկական բանակին։
Այդ մասին ասել է ՝ «Նացիոնալնայա օբորոնա» ամսագրի գլխավոր խմբագիր, ռազմական փորձագետ Իգոր Կորոտչենկոն։
Նա նշել է, որ, ըստ էության, սա եղավ նրա առաջին հաջող օրինակը, թե ինչպես ադրբեջանական բանակի արդիականացումը տվեց իր գործնական արդյունքները։
«Նոր տեխնիկական տեսքը, ռազմական գործողությունների նոր մարտավարությունն ու ռազմավարությունը, ինքնավստահությունը, անձնակազմի՝ շարքայինների, սպաների, գեներալների բարձր բարոյականությունն ու մոտիվացիան, այս ամենը դարձել են կարևոր ցուցանիշ այն բանի, որ Ադրբեջանի Զինված ուժերը բոլոր հիմնական պարամետրերով որակապես գերազանցում են թշնամուն: Իրականում հաջող հարձակումը ևս դա ապացուցեց. Ընդամենը մի քանի օր տևած մարտերում ազատագրվեցին նախկինում հայերի կողմից օկուպացված զգալի տարածքները», - ասել է Կորոտչենկոն:
Նրա խոսքով, դա եղել է կարևոր, նշանակալից և զգալի հաջողություն։
«Այդ ժամանակ, հինգ տարի առաջ, դրվել էր այն հաղթանակի հիմքը, որը Ադրբեջանը նվաճեց արդեն 2020 թվականին։ Առանց ապրիլյան մարտերի փորձի, առանց գիտելիքների, վստահության, հակառակորդի ամրապնդված պաշտպանությունը ուժով հաղթահարելու ունակության, երևի այնուամենայնիվ դժվար կլիներ հույս դնել այն հաջողության վրա, որը ձեռք բերվեց արդեն հինգ տարի հետո։
Մենք տեսնում ենք, որ ապրիլին հաղթանակը, իսկ այնուհետև արդեն անցյալ տարվա նոյեմբերին վերջնական հաղթանակը ցույց տվեցին, որ Ադրբեջանի Զինված ուժերը՝ տարածաշրջանում լավագույններից մեկն են և արդյունավետ գործում են ժամանակակից պատերազմի, XXI դարի պատերազմի անցկացման նոր կանոններին և միջոցներին համապատասխան»,- ընդգծել է փորձագետը։
Խոսելով ապրիլյան մարտերի կարևորության մասին՝ Կորոտչենկոն հավելել է, որ Ադրբեջանը կարողացավ գործնականում համոզվել տարբեր բնույթի հատուկ ստորաբաժանումների՝ հատուկ նշանակությա ջոկատների, հատուկ գործողությունների ուժերի և հարվածային անօդաչուների կարևորության մեջ։
«Այստեղ, փաստորեն ձեռք է բերվել այն փորձի, այն հմտությունների հիմքը, որոնք հետագա հինգ տարիների ընթացքում կատարելագործվեցին և Ադրբեջանին հնարավորություն ընձեռնեցին անցյալ տարվա վերջին հասնել հաղթանակի՝ վերջնականապես ջախջախելով օկուպանտներին և նրանց վռնդելով իր տարածքներից»,- ասել է փորձագետը։


Читайте также

Оставить комментарий