Շաիր Ռամալդանով. «Ղարաբաղը կարելի է ազատել 15 օրվա ընթացքում»
Օկուպացված տարածքները ազատելու համար՝ ադրբեջանական բանակին անհրաժեշտ է հաղթահարել ընդամենը մի քանի կիլոմետր։ Այդ կամքի և սպառազինության հետ մեկտեղ, որը առկա է մեզ մոտ՝ դա կարելի է անել կարճ ժամանակի ընթացքում։
Այդ մասին հայտարարել է՝ ռազմաքաղաքական հարցերի փորձագետ, պահեստի գնդապետ Շաիր Ռամալդանովը։
Փորձագետը նշել է, որ Ադրբեջանը՝ ոչ խոր գործողություններ անցկացնելով Հայաստանի հետ պետական սահմաններից ոչ հեռու, կարճ ժամանակում կարող է ազատել օկուպացված տարածքները։
«1994 թ. Հորադիզի գործողությունների ժամանակ ադրբեջանական բանակը 2 օրվա ընթացքում առաջ է շարժվել 25 կիլոմետր և ազատել է 25 գյուղ։ Այդ ժամանակ հայերը արդեն երեք ամիս ամրապնդվել էին իրենց դիրքերում և պաշտպանվել։
Սակայն ադրբեջանական բանակը նույնիսկ այդ բարդ ժամանակում հաջող գործողություններ է անցկացրել Ֆիզուլիի ուղղությամբ և ընդամենը 2 օրվա ընթացքում առաջ է շարժվել մինչև 25 կմ։ Այժմ մինչև Հայաստանի պետական սահմանը՝ հեռավորությունը բաժանեք 25 կիլոմետրանոց հատվածների և կտեսնեք, թե քանի օրվա ընթացքում կարելի է ազատել հողերը։ Դրա համար էլ ես ասում եմ, որ հարյուրավոր կիլոմետրներ հաղթահարելու կարիք չկա։ Եթե սկսվեն լայնածավալ մարտերը, ապա դրանք երկար չեն տևի։ Ես բազմիցս հայտարարել եմ, որ մենք մեր հողերը պետք է ազատենք 10-14 օրվա ընթացքում և վերականգնենք մեր տարածքային ամբողջականությունը։ Ես վստահ եմ, որ մեր բանակը կհասնի իր նպատակին»։
Գնդապետի կարծիքով, ապրիլյան մարտերը ցույց են տվել, որ մեր հասարակությունը արդեն պատրաստ է դրան.
«Այդ օրերին բոլորը, փոքրից մինչև մեծը միավորվել են «Ղարաբաղ» նշանաբանի ներքո։ Այն դարձել է ապրիլյան մարտերի կարևոր պահերից մեկը։ Այժմ, երբ պատրաստ է և հասարակությունը, և բանակը, մնում է միայն մեկ հարց՝ Ադրբեջանը կանցկացնի հակաահաբեկչական գործողություններ և կազատի իր հողերը՝ սերունդներին ժառանգություն թողնելով ազատագրված Ադրբեջանը: Ներկա ժամանակ դա իր ձեռքում զենք բռնած յուրաքանչյուր ադրբեջանցու պարտք է»։
Ռամալդանովը հայտնել է միակ պատճառը, որի համար Ադրբեջանը դեռևս չի դիմում այդ քայլին.
«Մենք պարզապես հասկանում ենք, որ ցանկացած մարտ, ճակատամարտ, պատերազմ՝ դա բազմաթիվ մարդկային զոհեր են։ Մենք սպասել ենք ավելի քան 20 տարի, որովհետև չենք ցանկացել մեր որդիների մահը, հույս ենք ունեցել, որ հակամարտությունը կլուծվի խաղաղ ճանապարհով։ Սակայն այժմ մենք տեսնում ենք, որ ուրիշ ելք չկա»։