Շաիր Ռամալդանով. «Ադրբեջանական բանակը պատրաստվել է ամենաբարձր մակարդակով»

irevanaz.com

«Մարտական կրակոցով տակտիկական զորավարժությունները՝ հրետանային ստորաբաժանումների մասնակցությամբ, ուղղված են մեր զինծառայողների պատրաստվածության մակարդակի բարձրացմանը»:
Այս մասին  ասել է ադրբեջանական բանակի պահեստի գնդապետ Շաիր Ռամալդանովը:
Նա նշել է, որ Նախչըվանում զորավարժություններն անցկացվել են Նախչըվանի կայազորի 2020 թ. մարտական պատրաստության պլանի համաձայն:
Ռամալդանովի խոսքով, սովորաբար նման վարժանքներ անցկացնում են ժամանակակից չափանիշներին համապատասխանող բանակները: Գնդապետն ընդգծել է, որ ադրբեջանական բանակը հագեցված է ժամանակակից տեխնիկայով և սպառազինությամբ, զինծառայողների պատրաստվածությունը գտնվում է բարձր մակարդակի վրա: Այս ամենը թույլ են տալիս ադրբեջանական բանակին ընդգրկվել աշխարհի ուժեղագույն բանակների ցանկում:



Читайте также

Оставить комментарий