Շայիր Ռամալդանով. «Կարծում եմ, որ մենք պատրաստ ենք նաև իրական մարտերի»

irevanaz.com

«Ադրբեջանական բանակը միշտ գործողություն է իրականացնում օպերատիվ միջավայրում»:
Այս մասին ասել է՝ պահեստազորի գնդապետ Շայիր Ռամալդանովը:
Նա ասել է, որ ադրբեջանական բանակը տարվա ընթացքում մի քանի անգամ լայնամասշտաբ զորավարժություններ է անցկացնում և այսօր կատարում է իր առջև դրված բոլոր առաջադրանքները.
«Մեր բանակը աշխատանքային կառույց է: Այսօր ադրբեջանական բանակի խնդիրը, գործունեությունը կապված է մարտական պատրաստության հետ: Նախատեսված մարտական պատրաստությունն իրականացվում է բոլոր փուլերում: Սա մարտական գործողություն չէ, բայց, ամեն դեպքում, զորավարժությունները հավասար են մարտերի, որը ապագայում կարող է իրականացվել ադրբեջանական տարածքներում: Մեր բանակում բոլոր զորավարժությունները հիմնականում կապված են այս հարցի հետ»:
Պահեստազորի գնդապետը բարձր է գնահատել ադրբեջանական բանակի ապահովումը, արհեստավարժ սպայական կազմը, և ասել, որ նրանք պատրաստ են ցանկացած պահի կատարել բոլոր հանձնարարությունները:
«Լայնածավալ զորավարժությունների նախապատրաստման, դրանց կառավարման և կատարման համար՝ առաջին հերթին հարկավոր են հրամանատարներ: Հետևաբար, բոլոր զորավարժությունները հաջողությամբ իրականացվում են, կատարվում են առաջադրված խնդիրները: Միևնույն ժամանակ, ադրբեջանական բանակի ներկայացուցիչները ելույթ են ունենում և լավ արդյունքներ են ցուցադրում միջազգային մրցումներում: Իրական ցուցանիշը հանդիսանում են մարտերը: Կարծում եմ, որ մենք պատրաստ ենք նաև իրական մարտերի»:



Читайте также

Оставить комментарий