Զաքիր Հասանով. «2016թ. նրանք զանգահարեցին Սերգեյ Շոյգուին և աղաչեցին զանգահարել ինձ և կանգնեցնել ադրբեջանական բանակի առաջընթացը»
«Ապրիլյան պատերազմի առաջին երեք օրվա ընթացքում՝ Ադրբեջանի բանակը փոքրաթիվ կազմով ջախջախեց հայկական բանակին»:
Այս մասին ասել է՝ պաշտպանության նախարար, գեներալ-գնդապետ Զաքիր Հասանովը:
Նա Ռուսաստանի պաշտպանության նախարար Սերգեյ Շոյգուի հետ հեռախոսազրույցում պատմել է՝ ապրիլյան մարտերի օրերի մանրամասների մասին:
«Սերգեյ Շոյգուն շատ լավ է վերաբերվում Ադրբեջանին, մենք ունենք շատ լավ, վստահելի հարաբերություններ: Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպությունը, որտեղ ընդգրկված է Հայաստանը, չունի այնպիսի պարտավորություն, ինչպիսին է Լեռնային Ղարաբաղի պաշտպանությունը: Որովհետև այն միջազգային մակարդակով ճանաչված Ադրբեջանի տարածքն է:
2016 թ. ռազմական գործողությունների ընթացքում հայկական բանակի մի մասին ջախջախելուց հետո, հետ վերցրերցինք Լելեթեփեն, սկսեցինք շարժվել դեպի Թալիշի լեռները: Այդ ժամանակ նրանք զանգահարեցին Ռուսաստանին, Սերգեյ Շոյգուին և աղաչեցին զանգահարել ինձ և կանգնեցնել ադրբեջանական բանակի առաջընթացը: Մենք հեռախոսազրույց ունեցանք, ես Ռուսաստանի պաշտպանության նախարարին բացատրեցի, որ սա հակագրոհ է, նրանց քարոզչության պատասխանը և մեր նպատակն է՝ առաջնագծում այդ ստորաբաժանումների փոքրաթիվ կազմով նրանց հետ շպրտել այդ բնակավայրերից:
Զ.Հասանովը ասել է, որ ադրբեջանական բանակի պատասխան հարձակումը խուճապ էր առաջացրել Հայաստանում. «Նրանք արդեն սկսել էին մոբիլիզացիան: Ե՞րբ է սկսվում մոբիլիզացիան: Երբ բանակին անհրաժեշտ են անձնակազմ և այլն: Նրանց ծերերը երաժշտության ներքո լցվել էին ավտոբուսներ Երևանում, սկսել էին հայերեն սպառնալ, որ հիմա մեկնելու են Ադրբեջան: Ինչու է դա արվել, ո՞ւր են այդ մարդիկ: Սա ռազմական գործողությունների արդյունքն է»:
Պաշտպանության նախարարը ընդգծել է, որ 2016 թ. ռազմական գործողությունները փորձություն դարձան՝ բարեփոխումներից անցած ադրբեջանական բանակի համար.. «Բացի այդ, մենք բանակում սկսեցինք բարեփոխումներ և դա հաստատելու անհրաժեղտոէւթյուն ունեինք. արդյո՞ք մենք զարգանում ենք ճիշտ, արդյո՞ք մենք ճիշտ ճանապարհով ենք կառուցում արհեստավարժ բանակ: Շատերը մոռանում են 2015 թ. դեպքը: Այն ժամանակ նույնպես տեղի են ունեցել լոկալ ռազմական գործողություններ: Այնտեղ նույնպես հայկական բանակը պարտություն է կրել, մեծ կորուստներ: Նրանք այն ժամանակ նույնիսկ ուղղաթիռ են կորցրել: Չպետք է մոռանալ այդ մասին ևս:
Ադրբեջանական բանակի վերջին տարիների հաջողությունները աչքի առաջ են: Բոլորը տեսնում են և գիտեն դրանք: Հիմնականն այն է, որ մարտերի արդյունքում երկրում աճել է մարտական ոգին ու հայրենասիրությունը: Հիշեք, թե 2016 թ. որքա՞ն երիտասարդ մարդիկ ցանկություն հայտնեցին մեկնել ռազմաճակատ, կռվել հայ օկուպանտների հետ: Երբ ես վերադարձա ռազմաճակատից, տեսա հազարավոր երիտասարդների, որոնք ցանկանում էին կամավոր միանալ բանակին և կռվել հանուն իրենց Հայրենիքի Դա շատ կարևոր է".