Սերգեյ Շոյգու. «Ես կարծում եմ՝ եկել է ժամանակը, որ Հայաստանը և Ադրբեջանը սկսեն երկկողմ շփումներ հաստատել»

Ռուսաստանի Դաշնության պաշտպանության նախարար Սերգեյ Շոյգուն Tengrinews ղազախական լրատվական կայքին տված հարցազրույցում ասել է, որ Լեռնային Ղարաբաղում, Մոսկվայի միջնորդությամբ, հրադադար հաստատելուց հետո Երևանը և Բաքուն կարող են երկխոսություն հաստատել:
«Այսօր մարդիկ դադարեցրել են միմյանց սպանել, ես կարծում եմ՝ եկել է ժամանակը, որ Հայաստանը և Ադրբեջանը սկսեն երկկողմ շփումներ հաստատել, միմյանց հետ խոսել», - ասել է Շոյգուն:


Читайте также

Оставить комментарий