Ադրբեջանն ու Վրաստանը ստորագրել են 2020 թ. երկկողմ ռազմական համագործակցության պլանը
Ադրբեջանի պաշտպանության նախարար Զաքիր Հասանովը, ով պաշտոնական այցով գտնվում է Վրաստանում, հունվարի 21-ին հանդիպել է այդ երկրի պաշտպանության նախարար Իրակլի Գարիբաշվիլիի հետ:
Վրաստանի պաշտպանության նախարարությունում կայացել է ադրբեջանական պատվիրակության դիմավորման պաշտոնական արարողությունը:
Արարողությունից հետո անցկացված հանդիպմանը կարծիքներ են փոխանակվել ռազմական համագործակցության տարբեր ասպեկտների շուրջ, քննարկվել են փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող բազում հարցեր:
Անդրադառնալով տարածաշրջանում առկա ռազմաքաղաքական իրավիճակին՝ կողմերն ընդգծել են միմյանց տարածքային ամբողջականությանը փոխադարձ աջակցության կարևորությունը:
Հետո Ադրբեջանի և Վրաստանի պաշտպանական գերատեսչությունների ղեկավարները ստորագրել են 2020 թ. երկկողմ ռազմական համագործակցության պլանը: