ՔՆՆԱՐԿՎԵԼ Է ԲԱՔՎԻ ԵՎ ԼՈՆԴՈՆԻ ՄԻՋԵՎ ՌԱԶՄԱԿԱՆ ՀԱՄԱԳՈՐԾԱԿՑՈՒԹՅԱՆ ԶԱՐԳԱՑՈՒՄԸ
Հոկտեմբերի 6-ին Ադրբեջանի պաշտպանության նախարար, գեներալ-գնդապետ Զաքիր Հասանովը հանդիպել է Ադրբեջանում Մեծ Բրիտանիայի դեսպան Ֆերգուս Օլդի հետ։Զաքիր Հասանովը նշել է Ադրբեջանի և Մեծ Բրիտանիայի միջև ռազմական կապերի կարևորությունը և ընդգծել, որ դրանք նպաստում են երկու երկրների բանակների զարգացմանը։
Ֆերգուս Օլդը, իր հերթին, գոհունակություն է հայտնել ադրբեջանա-բրիտանական համագործակցության ներկայիս վիճակից և ընդգծել նման հանդիպումների կարևորությունը հարաբերությունների հետագա զարգացման առումով։
Հանդիպմանը, որին մասնակցել է նաև Մեծ Բրիտանիայի ռազմական կցորդ, երկրորդ կարգի կապիտան Գևին Թարբարդը, կողմերը քննարկել են ռազմական համագործակցության զարգացման հեռանկարները, տարածաշրջանային անվտանգությունը և փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող մի շարք հարցեր։

