ԶԱՔԻՐ ՀԱՍԱՆՈՎ. ԱԴՐԲԵՋԱՆԻ ԵՎ ԹՈՒՐՔԻԱՅԻ ՄԻՋԵՎ ՌԱԶՄԱԿԱՆ ՀԱՄԱԳՈՐԾԱԿՑՈՒԹՅՈՒՆԸ ԱՆՇԵՂՈՐԵՆ ԶԱՐԳԱՆՈՒՄ Է

Հասանովը նշել է, որ Ադրբեջանի և Թուրքիայի միջև ռազմական համագործակցությունը անշեղորեն զարգանում է։
«Հանդիպմանը, որին մասնակցել են նաև թուրքական պաշտպանական արդյունաբերության ընկերությունների ղեկավարները, կարևորվել է ռազմական աջակցության ոլորտում համատեղ նախագծերը։ Քննարկվել են ռազմական, ռազմատեխնիկական և այլ ոլորտներում երկկողմ համագործակցության հետագա ընդլայնումը, ինչպես նաև տարածաշրջանային անվտանգության հարցեր», - հայտնում է Ադրբեջանի ՊՆ-ն: