ԶԱՔԻՐ ՀԱՍԱՆՈՎՆ ՈՒ ՀՈՍԵՅՆ ԲԱՂԵՐԻՆ ՔՆՆԱՐԿԵԼ ԵՆ ԻՐԱՎԻՃԱԿԸ ՏԱՐԱԾԱՇՐՋԱՆՈՒՄ

Կողմերը հանգամանալից մտքեր են փոխանակել տարածաշրջանում տիրող իրավիճակի ու անվտանգության հարցերի շուրջ։
«Հեռախոսազրույցի ընթացքում քննարկվել են նաև երկու երկրների միջև ռազմական համագործակցության զարգացման հեռանկարները»,- հաղորդում է Ադրբեջանի պաշտպանության նախարարությունը։
Նույն օրը Բաքվում Իրանի դեսպանը հանդիպում է ունեցել Ռուսաստանի դեսպանի հետ։ Սեիդ Աբբաս Մուսավին և Միխայիլ Բոչարնիկովը քննարկել են մի շարք տարածաշրջանային ու երկկողմ հարցեր, այդ թվում՝ «Ադրբեջանի և Հայաստանի միջև խաղաղ բանակցություններում վերջին զարգացումները»։