ԹԵՀՐԱՆԸ ՆԱԽԱՊԵՍ ԶԳՈՒՇԱՑՐԵԼ Է ԲԱՔՎԻՆ ՍԱՀՄԱՆԻՆ ԶՈՐԱՎԱՐԺՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԱՆՑԿԱՑՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Այս մասին ասված է Ադրբեջանում Իրանի դեսպանատան հայտարարությունում:
Հայտարարության մեջ նշվում է, որ, հաշվի առնելով Ադրբեջանի նկատմամբ բարյացակամ ու եղբայրական վերաբերմունքին՝ զորավարժությունների մեկնարկից առաջ Ադրբեջանին պաշտոնական նոտա է հանձնվել։
«Ի լրումն դրան՝ Իրանի Իսլամական Հանրապետության Զինված ուժերի Գլխավոր շտաբի պետ, գեներալ-լեյտենանտ Մոհամմադ Հուսեյն Բաղերիի և Ադրբեջանի պաշտպանության նախարար գեներալ-գնդապետ Զաքիր Հասանովի հեռախոսազրույցում որոշ առաջարկներ են հնչել՝ կապված զորավարժությունների անցկացման հարցում համագործակցելու հետ: Երկու բարեկամ և եղբայրական երկրների՝ Իրանի և Ադրբեջանի հարաբերությունները միշտ եղել են թշնամիների համատարած քարոզչության առարկա, սակայն երկու երկրների ղեկավարների զգոնությունը խոչընդոտել է այդ նպատակների իրականացմանը»,- ասվում է հայտարարության մեջ։