ԷԲՐԱՀԻՄ ՌԱՅԻՍԻՆ ՈՂՋՈՒՆԵԼ Է ՀԱՅԱՍՏԱՆԻ ԵՎ ԱԴՐԲԵՋԱՆԻ ՄԻՋԵՎ ԲԱՆԱԿՑԱՅԻՆ ԳՈՐԾԸՆԹԱՑՈՒՄ ԱՌԱՋԸՆԹԱՑԸ

«Իրանի Իսլամական Հանրապետության առանցքային քաղաքականություններից մեկը երկրների տարածքային ամբողջականությանն ու ինքնիշխանությանն աջակցելն է», - Իրանի նախագահի պաշտոնական կայքէջի փոխանցմամբ` վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ կայացած հեռախոսազրույցի ժամանակ հայտարարել է նախագահ Էբրահիմ Ռայիսին:
Ուշագրավ է, որ Իրանի նախագահի խոսքերը հնչում են Հայաստան-Ադրբեջան ընթացող և Հայաստան-Թուրքիա սպասվող բանակցությունների ֆոնին, երբ Երևանն ու Բաքուն, փաստորեն, սկսել են պայմանավորվել հաղորդակցական ուղիների վերագործարկման շուրջ՝ առայժմ հայտարարելով երկաթուղու վերաբացման մասին, իսկ հայ-թուրքական հարաբերություններին էլ սպասվում են նորմալացմանը միտված բանակցություններ։
Նշելով` այս տարածաշրջանում իրավիճակի զգայունությունը պահանջում է, որ երկրները պարբերաբար քննարկեն տարածաշրջանային և երկկողմ հարցեր, Իրանի նախագահը միաժամանակ ողջունել է Հայաստանի և Ադրբեջանի միջև բանակցային գործընթացում առաջընթացը` տարածաշրջանում խաղաղության, կայունության և անվտանգության հասնելու հույս հայտնելով և կարևորելով ապաշրջափակումը:


Читайте также

Оставить комментарий