ԻԲՐԱՀԻՄ ՌԱՅԻՍԻ. ՂԱՐԱԲԱՂԻ ՀԱՐՑՈՒՄ ԹԵՀՐԱՆՆ ՈՒՆԵՑԵԼ Է ԲԱՑ ԵՎ ՄԻԱՆՇԱՆԱԿ ԴԻՐՔՈՐՈՇՈՒՄ

Ադրբեջանի և Իրանի նախագահներ Իլհամ Ալիևը  ու Իբրահիմ Ռայիսին անցկացրել են առաջին հանդիպումն Աշխաբադում Տնտեսական համագործակցության կազմակերպության գագաթնաժողովի շրջանակում:
Հանդիպման ընթացքում Իլհամ Ալիևը ասել է, որ Ադրբեջանի համար մեծ կարեւորություն են ներկայացնում հարաբերություններն Իրանի հետ:
Ռայիսին, իր հերթին, նշել է, որ երկու երկրների պաշտոնական անձինք վարչապետի, ԱԳ նախարարների մակարդակով արդեն անցկացրել են բարեհաջող բանակցություններ: «Ես համոզված եմ, որ այդպիսի հանդիպումները, շփումները, քննարկումները ներդրում կունենան երկու երկրների միջև հարաբերությունների զարգացման գործում: Հարցերը, որոնք ծագում են մեր հարաբերություններում, կարելի է լուծել այսպիսի շփումներով և այցերով: Մեր հարաբերություններն Ադրբեջանի հետ ոչ միայն հարևանների հարաբերություններ են, այլ մեր սրտերի հարաբերություններն են»,-նշել է Իրանի նախագահը:
Իրանի նախագահը նշել է, որ Ղարաբաղի հարցում Թեհրանն ունեցել է բաց և միանշանակ դիրքորոշում: «Գերագույն ղեկավարից մինչև պետական կառույցների պաշտոնյաները բոլորն ունեին դիրքորոշում, որ Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը պետք է ապահովված լինի»,- ասել է Ռայիսին:


Читайте также

Оставить комментарий