ԱԴՐԲԵՋԱՆԻ ԵՎ ԻՍՐԱՅԵԼԻ ՊՆԱԽԱՐԱՐՆԵՐԸ ՀԱՄԱԳՈՐԾԱԿՑՈՒԹՅԱՆ ՀԱՐՑԵՐ ԵՆ ՔՆՆԱՐԿԵԼ

«Հեռախոսազրույցի ընթացքում կողմերը մտքեր են փոխանակել ռազմատեխնիկական համագործակցության վերաբերյալ»,- ասվում է Ադրբեջանի պաշտպանական գերատեսչության հաղորդագրությունում:
Գանցն ասել է, որ «Իսրայելի և Ադրբեջանի հարաբերությունները հիմնված են բարեկամության և փոխադարձ վստահության վրա, և երախտագիտություն է հայտնել Թել Ավիվում Ադրբեջանի դեսպանությունը բացելու որոշման համար»:
Հեռախոսազրույցը տեղի է ունեցել իսրայելյան կողմի նախաձեռնությամբ: