Հունվարին սպասվում է Ադրբեջանի, Հայաստանի եւ Ռուսաստանի ԱԳՆ ղեկավարների հանդիպումը
Ռուսաստանի արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովը հաստատել է այս ամսվա ընթացքում` Ադրբեջանի, Հայաստանի եւ Ռուսաստանի ԱԳՆ ղեկավարների հանդիպման հավանականությունը:
«Ադրբեջանի, Հայաստանի եւ Ռուսաստանի արտաքին գործերի նախարարների հանդիպումը սպասվում է այս ամսվա մեջ», - ասել է ՌԴ ԱԳՆ ղեկավար Սերգեյ Լավրովը` Մոսկվայում մամլո ասուլիսի ժամանակ:
Հիշեցնենք, որ ԱԳՆ երեք ղեկավարների նախորդ հանդիպումը կայացել էր 2010 թ. դեկտեմբերի 9-ին` Մոսկվայում: