ԱՇԽԱՏԱՆՔՆԵՐ ԵՆ ԸՆԹԱՆՈՒՄ ՀԱՐԱՎԱՅԻՆ ԿՈՎԿԱՍՈՒՄ «3+3» ՀԱՐԹԱԿԻ ՆՈՐ ՀԱՆԴԻՊՄԱՆ ՈՒՂՂՈՒԹՅԱՄԲ

«Ռուսաստանը մտադիր է նպաստել Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղ համաձայնագրի կնքմանը», - Մոսկվայում, իր ադրբեջանցի պաշտոնակից Ջեյհուն Բայրամովի հետ բանակցությունների մեկնարկին, հայտարարել է Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովը։
«Մենք շահագրգիռ ենք նաև տրանսպորտային կապերի բացմամբ և սահմանների դելիմիտացիայով», - նշել է ռուսաստանյան դիվանագիտության ղեկավարը։
Նախապատրաստական աշխատանքներ են ընթանում Հարավային Կովկասում «3+3» հարթակի նոր հանդիպման ուղղությամբ, հայտարարել է ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը իր ադրբեջանցի գործընկեր Ջեյհուն Բայրամովի հետ բանակցություններից հետո կայացած մամուլի ասուլիսի ժամանակ։
Նրա խոսքով՝ ներկա պահին համաձայնեցվում են միջոցառման անցկացման ժամկետներն ու օրակարգը։
Հարթակի նախորդ հանդիպումը տեղի է ունեցել 2021 թվականի դեկտեմբերին։ Դրան մասնակցել են Ադրբեջանը, Հայաստանը, Իրանը, Ռուսաստանը և Թուրքիան։ Վրաստանը հրաժարվել է միանալ:


Читайте также

Оставить комментарий