ՄՈՍԿՎԱՅՈՒՄ ԿԱՅԱՑԵԼ ԵՆ ԲԱՆԱԿՑՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԱԴՐԲԵՋԱՆԻ ԵՎ ՀԱՅԱՍՏԱՆԻ ԱՐՏԱՔԻՆ ԳՈՐԾԵՐԻ ՆԱԽԱՐԱՐՆԵՐԻ ՄԻՋԵՎ
Մայիսի 19-ին Մոսկվայում ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովի հրավերով կայացել են բանակցություններ Ադրբեջանի արտաքին գործերի նախարար Ջեյհուն Բայրամովի և ՀՀ արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանի միջև: Այս մասին հայտնել է Ադրբեջանի արտաքին գործերի նախարարությունը։
«Ջեյհուն Բայրամովը և Արարատ Միրզոյանը ներկայացրել են իրենց դիրքորոշումները Հայաստանի, Ռուսաստանի և Ադրբեջանի ղեկավարների եռակողմ հայտարարությունների կատարման ընթացքի վերաբերյալ։
Կողմերը շարունակել են «Խաղաղության և միջպետական հարաբերությունների հաստատման մասին» համաձայնագրի նախագծի շուրջ աշխատանքը։ Տեղի է ունեցել մտքերի կառուցողական փոխանակում այն հարցերի շուրջ, որոնց վերաբերյալ կողմերն ունեն տարաձայնություններ։
Նախարարներն իրենց գնահատանքն են հայտնել ռուսական կողմին Հայաստանի և Ադրբեջանի միջև բանակցությունները կազմակերպելու համար: Կողմերը պայմանավորվել են շարունակել քննարկումները:
Նախարարները նաև առանձին հանդիպումներ են ունեցել Ռուսաստանի արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովի հետ»,- ասված է հաղորդագրության մեջ: