ԼԱՎՐՈՎՆ ՈՒ ՉԱՎՈՒՇՕՂԼՈՒՆ ՊԱՅՄԱՆԱՎՈՐՎԵԼ ԵՆ «3+3» ՁԵՎԱՉԱՓՈՒՄ ՆՈՐ ՀԱՆԴԻՊՈՒՄ ԿԱԶՄԱԿԵՐՊԵԼ
Թուրքիայի և Ռուսաստանի ԱԳ նախարարներ Մևլյութ Չավուշօղլուն և Սերգեյ Լավրովը օրերս կայացած հեռախոսազրույցի ընթացքում պայմանավորվել են մոտ ապագայում «3+3» ձևաչափի նոր հանդիպում անկացնել, հաղորդում է Ռուսաստանի դիվանագիտական գերատեսչությունը։
«Նախարարները դրական են գնահատել Անդրկովկասում իրադրության կայունացմանն ու համագործակցության զարգացմանը նվիրված «3+3» ձևաչափում կազմակերպված առաջին հանդիպումը, որ կայացել էր 2021 թվականի դեկտեմբերի 10-ին Մոսկվայում։ Պայմանավորվածություն է ձեռք բերվել մոտ ապագայում նախապատրաստել հաջորդ հանդիպումը՝ նույն կազմով», - տեղեկացնում է Ռուսաստանի արտգործնախարարությունը։