ՄԵՎԼՈՒԹ ՉԱՎՈՒՇՕՂԼՈՒ. «3+3» ՁԵՎԱՉԱՓՈՎ ՀԱՋՈՐԴ ՀԱՆԴԻՊՈՒՄԸ ՆԱԽԱՏԵՍՎՈՒՄ Է ԱՆՑԿԱՑՆԵԼ ԹՈՒՐՔԻԱՅՈՒՄ

«3+3» ձևաչափով հաջորդ հանդիպումը նախատեսվում է անցկացնել Թուրքիայում։
Այս մասին լրագրողներին ասել է Թուրքիայի արտգործնախարար Մևլութ Չավուշօղլուն՝ Իսլամաբադում Իսլամական համագործակցության կազմակերպության արտաքին գործերի նախարարների խորհրդի արտակարգ նիստից հետո՝ Աֆղանստանում հումանիտար իրավիճակի վերաբերյալ։
Նա ասել է, որ Մոսկվայում փոխնախարարների մակարդակով «3+3» ձևաչափով հանդիպում է անցկացվել։
«Վրաստանը չմասնակցեց, բայց մենք նախատեսում ենք հաջորդ հանդիպումը անցկացնել Թուրքիայում և կարծում ենք, որ Վրաստանը նույնպես կմասնակցի այդ հանդիպմանը»,- հավելել է Չավուշօղլուն։
Հայաստանի հետ ուղիղ օդային հաղորդակցության բացման վերաբերյալ Չավուշօղլուն հայտարարել է, որ Թուրքիայի Ազգային մեծ ժողովի նստաշրջանում ասվել է, որ կնշանակվի հատուկ ներկայացուցիչ՝ Հայաստանի հետ ուղիղ օդային հաղորդակցություն հաստատելու համար։ Նա հավելել է, որ Հայաստանը նույնպես նշանակել է իր հատուկ ներկայացուցչին։
«Որոշ ավիաընկերություններ թռիչքների համար պահանջներ են առաջադրել, մի քանիսին մենք փոխհատուցում ենք: Մենք մտքեր ենք փոխանակել Ադրբեջանի հետ՝ տարածաշրջանային, մասնավորապես, Հարավային Կովկասի հարցերի շուրջ»,- ասել է նախարարը։


Читайте также

Оставить комментарий