ՄԵՎԼՈՒԹ ՉԱՎՈՒՇՕՂԼՈՒ. ՀԱՅԱՍՏԱՆԸ ՊԵՏՔ Է ՀԱՍԿԱՆԱ, ՈՐ ՀԱՐԵՎԱՆ ԵՐԿՐՆԵՐԻ ՏԱՐԱԾՔՆԵՐԸ ՕԿՈՒՊԱՑՆԵԼՈՎ ՈՉՆՉԻ ՉԻ ՀԱՍՆԻ

Ադրբեջանը 30 տարի բանակցություններ է վարել իր հողերի ազատագրման վերաբերյալ, սակայն, ցավոք, դրանք անարդյունք էին, դրա համար էլ Ադրբեջանը ուժի միջոցով ազատագրեց դրանք, և Հայաստանը պետք է եզրակացություն անի դրանից:
Այս մասին Էսկիշեհիրում ոչ կառավարական կազմակերպությունների և գործարար շրջանակների ներկայացուցիչների հետ հանդիպման ժամանակ ասել է՝ Թուրքիայի արտգործնախարար Մևլութ Չավուշօղլուն:
Նա նշել է, որ երկրները պետք է ունենան և՛ ռազմական, և՛ դիվանագիտական ուժ:
«Ադրբեջանը սպասեց 30 տարի և ի վերջո 44 օրվա ընթացքում ազատագրեց իր հողերը: Այժմ ստեղծվել է բարենպաստ միջավայր դիվանագիտական բանակցություններ վարելու համար: Կան դրական ազդակներ ինչպես Թուրքիայից, այնպես էլ Հայաստանից: Բայց դրանք չպետք է մնան սոսկ բառեր: Հայաստանը պետք է հասկանա, որ հարևան երկրների տարածքները գրավելով ոչնչի չի հասնի», - հյտարարել է Չավուշօղլուն:


Читайте также

Оставить комментарий